Այսօր՝ 15 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հնարավորինս շուտ կազմակերպել ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը՝ չթողնելով վերջին օրվան. ՊԵԿ-ի հորդորը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունվարի 1-ից Հայաստանում մշտական բնակություն ունեցող անձինք, որոնք 3-րդ երկրից ժամանակավոր ավտոմեքենա կներկրեն, պետք է սահմանին դեպոզիտային գումար թողնեն։ Նախատեսվում է ֆիզիկական անձի կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցի գծով միասնական դրույքաչափով վճարման ենթակա գումարը փոխանցել ՀՀ պետական բյուջեի գանձապետական հաշվին, որը հետ կվերադարձվի ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում վերաարտահանվելու դեպքում` քաղաքացու դիմումի հիման վրա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը նշեց, որ փորձում են կանոնակարգել ստեղծված իրավիճակը։

«Ի՞նչ էր տեղի ունենում։ Շատերը, մշտապես բնակվելով Հայաստանում, 3-րդ երկրից ավտոմեքենա են բերում, ժամանակավոր ներմուծում են ու բնականաբար չեն մաքսազերծում։ Մեկ տարին լրանալուց հետո սահմանը հատում են, նորից հետ են գալիս ու շարունակում են մեքենան շահագործել առանց մաքսազերծելու։ Այդ մեքենան օգտագործում են իրենց անձնական նպատակներով, որոշ դեպքերում ծավալում են տնտեսական գործունեություն։

Արդյունքում, ստեղծվում են անհավասար պայմաններ այն մարդկանց համար, որոնք Հայաստանում մշտական բնակվելով, բերում են ավտոմեքենա ու ոչ միայն մաքսազերծում են, այլև վճարում են անհրաժեշտ հարկերը»,-ասաց Արտեմ Կարապետյանը։

Հունվարի 1-ից արդեն իրավիճակն այլ կլինի։ Նրանք, որոնք կունենան ՀՀ-ում մշտական բնակություն ու 3-րդ երկրից ժամանակավոր մեքենա կներկրեն ստիպված կլինեն սահմանին թողնել դեպոզիտային գումար։   

«Պարզ օրինակ ներկայացնեմ, որ հասկանալի լինի։ ՀՀ քաղաքացին կամ մշտական բնակություն ունեցող անձը Վրաստանում հաշվառված ավտոմեքենայով գալիս է Հայաստան։ ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված է, որ քաղաքացին պարտավոր է լինելու մաքսային արժեքի չափով գումար վճարել, որը սառեցվելու է, իսկ հետո երկրից դուրս գալու պարագայում վերադարձվելու է»,-ասաց Արտեմ Կարապետյանը։ Մասնագետն ընդգծեց, որ այս կարգավորումը զբոսաշրջիկներին չի առնչվելու։   Խոսքը ՀՀ-ում մշտապես բնակվողների մասին է։

Պետական եկամուտների կոմիտեի հաշվարկներով ներկայում Հայաստանում մշտական բնակություն ունեցող քաղաքացիների կողմից 3-րդ երկրից ժամանակավոր ներկրված մոտ 9 հազար մեքենա կա։ Խնդիրը լուծելու ու քաղաքացիների ֆինանսական բեռը թեթևացնելու համար պետությունը կաջակցի այդ մեքենաների մաքսազերծման պարագայում։

Փոխհատուցումը նախատեսված է կատարել մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի 40 տոկոսի չափով, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների մասով` 70 տոկոսի չափով:

Մաքսազերծման համար կառավարությունը ժամանակ է տրամադրում մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 30-ը։ Մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար 2023 թվականի դեկտեմբերի 5-ից սկսած շահառուները կարող են այցելել Գյումրի քաղաքում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչություն։ Հաշվի առնելով սպասվող հոսքը, արդյո՞ք կառույցն ի վիճակ է ժամանակին այդքանին սպասարկել։

«Կարող եմ վստահեցնել, որ մենք փորձ ունենք ու դրանից ավելի մեծ հոսքեր ենք սպասարկել։ Ամեն ինչ կանենք, որ հասցնենք։ Միայն մեր հորդորն է քաղաքացիներին, չթողնել վերջին օրվան, դեկտեմբերի 5-ից կարող են դիմել։ Հնարավորինս շուտ թող կազմակերպեն այդ գործընթացը»,-հավելեց ՊԵԿ ներկայացուցիչը։

Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. Կամենդատյան Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ Ծառուկյան Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Ոստիկաններն էլ են ուզում միանալ. Սրբազան Այդ մարդիկ չեն հասկանում հայրենիքն ինչ է. Արշակ Կարապետյան Ավարտվեց «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական առաջին եռօրյա ֆորումը, որին մասնակցում էր շուրջ 200 երիտասարդ Արցախից և Հայաստանից. Գագիկ Ծառուկյան Ատելությունն ատելություն է ծնում, բայց հաղթահարելի է, եթե նպատակներն ազնիվ են ու արդար. Աննա Կոստանյան ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն «Հայոց Ազգային հպարտության տրիբունալը» կդառնա աշխարհի երկրների համար նախադեպային իրավունքի մեխանիզմ․ Արշակ Կարապետյան Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ 2024-ին Հայաստանում կարմրուկի 399 դեպք է գրանցվել. 4-ը հոսպիտալացված են Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով Հարյուրավոր քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել (տեսանյութ) «Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում 3 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունից Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերով Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ