Այսօր՝ 15 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կոլորադոյի տանիքների կանաչ օազիսները կարող են կերակրել մի ամբողջ մեգապոլիս

Securitylab.ru-ն գրում է, որ Կոլորադոյի նահանգի համալսարանի գիտնականները ոչ ավանդական փորձ են անցկացնում քաղաքային միջավայրում բերք աճեցնելու համար: Ուսումնական շենքերից մեկի տանիքում իսկական այգի են ստեղծել բանջարաբոստանային և խոտաբույսերի շարքերով, որոնց վերևում տեղադրվել են արևային մարտկոցներ։

«Մենք նպատակ ունենք համատեղել օգտակար մշակաբույսերի մշակումը վերականգնվող էներգիայի արտադրության հետ քաղաքային շենքերը էկոլոգիապես ավելի մաքուր և ինքնավար դարձնելու համար», — բացատրել է ծրագրի ղեկավար Ջենիֆեր Բուսելոտը:

Ամռանը արևային մարտկոցները, ինչպես ծառերի պսակները, անհրաժեշտ ստվեր են ստեղծում բույսերի համար և պաշտպանում դրանք գերտաքացումից։ Իսկ խոնավությունը, որը գոլորշիանում է գետնից ու վեր բարձրանում սառեցնում է մարտկոցները բարձրացնելով դրանց արդյունավետությունը։

Կանաչ տանիքը բարելավում է շենքի ջերմամեկուսացումը և նվազեցնում օդորակման անհրաժեշտությունը: Դա հատկապես վերաբերում է «ջերմային կղզիների» դեմ պայքարին, որոնք առաջանում են խոշոր քաղաքներում բետոնի և ասֆալտի մեծ կուտակումների պատճառով:

Տանիքների վրա բույսեր աճեցնելը նաև խնայում է ոռոգման ջրի մինչև մեկ երրորդը համեմատած այն քանակի հետ, որն անհրաժեշտ է սովորական ֆերմաների պահպանման համար, ասել է Բուսելոտը, քանի որ մշակաբույսերը ստվերվում են արևի ուղիղ ճառագայթներից դրանց մակերեսից ավելի քիչ խոնավություն է գոլորշիանում:

Շատ տեսակներ, ինչպիսիք են կաղամբը, աղցանները և խոտաբույսերը, աճում են մի քանի հարկերի բարձրության վրա: Հատկապես լավ արդյունք է ցույց տվել չիլի պղպեղը, ջերմասեր այդ բույսը նույնիսկ ուշ աշնանը գերազանց բերք է տալիս տանիքին։ Անդրադառնալով դրան գիտնականները հույս ունեն, որ քաղաքային ֆերմաները քաղաքների աճող բնակիչությանը կտրամադրեն թարմ սնունդ, եթե նախագիծը հետագայում զարգացում ստանա։

Հարկ է նշել քաղաքային այդ էկոլոգիայի առավելությունները: Թռչուններ են սկսել հայտնվել ֆերմայի տանիքում, հավանաբար կանաչ տանիքը նրանց համար կանգառ է ծառայում սեզոնային միգրացիայի ժամանակ: Փոշոտողները՝ մեղուները, թիթեռները և նույնիսկ կոլիբրիները, նույնպես պատրաստակամորեն տեղավորվել են ծաղկող բույսերի կողքին:

«Ապագայում տանիքների տնկարկները կկարողանան միավորել մեկուսացված քաղաքային լանդշաֆտները մեկ էկոհամակարգի մեջ օգտակար կենդանական աշխարհի սեզոնային միգրացիայի համար»,-ասել է Բուսելոտը:

Բարձրահարկ ջերմոցների մասշտաբները դեռ փոքր են։ Սակայն գիտնականները կարծում են, որ ժամանակի ընթացքում նման օբյեկտները կօգնեն տնտեսապես օգտագործել սահմանափակ ռեսուրսները նույնիսկ խոշոր քաղաքներում:

Գյուղատնտեսական մշակության նմանատիպ փորձեր արդեն իսկ իրականացվում են նաև այլ երկրներում։ Սակայն Կոլորադոյի համալսարանի նախագիծը մինչ օրս ամենամեծ և հաջողվածներից  մեկն է: Այնտեղ տեղադրված են տվիչներ՝ ջերմաստիճանը, խոնավությունը և լույսը վերահսկելու համար: Սարքավորումը թույլ է տալիս ուսումնասիրել անսովոր պայմաններում մշակաբույսերի աճեցման բոլոր առանձնահատկությունները և ընտրել օպտիմալ ագրոտեխնիկական լուծումներ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա Սողոմոնյան Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճի Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. Կամենդատյան Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ Ծառուկյան Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Հրաժարվել է պետք՝ կհրաժարվեմ․ Բագրատ Սրբազանը՝ Կանադայի քաղաքացիության մասին Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը