Այսօր՝ 17 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ուղիղ եթերում հեռուստաալիքի գրավում, բանտային անկարգություններ, հարձակում ոստիկանների վրա. Էկվադորում մաֆիան ապստամբել է (լուսանկարներ, տեսանյութ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Էկվադորյան մաֆիան, ի պատասխան նախագահի կողմից հայտարարված արտակարգ դրության, անկարգություններ ու բախումներ է կազմակերպել երկրով մեկ։ Հանցախմբերից մեկի զինված անդամները ուղիղ եթերում ներխուժել են տաղավար և պատանդ վերցրել TC Televisión հեռուստաալիքի աշխատակիցներին, գրում է BBC-ն:

Նրանք աշխատողներին հրամայել են պառկել հատակին. կադրից դուրս կրակոցներ ու ճիչեր են լսվել։ Հեռարձակումը շուտով ընդհատվել է։ Ավելի ուշ զինված անձինք լքել են հեռուստաալիքի շենքը, իսկ որոշ ժամանակ անց ոստիկանությունը հայտարարել է, որ բոլորին ձերբակալել են։



Երկրի նորընտիր նախագահ Դանիել Նոբոան 22 մաֆիոզ խմբավորումներն անվանել է ահաբեկչական կազմակերպություններ և ասել, որ երկիրը գտնվում է ներքին զինված հակամարտության մեջ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամեն ինչ սկսվել է չափազանց վտանգավոր հանցագործի՝ «Լոս Չոներոս» ազդեցիկ հանցախմբի 44-ամյա ղեկավար Խոսե Ադոլֆո Մասիասի՝ բանտից փախուստից հետո: Նախագահ Նոբոան երկրում արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարել։ 

Հանցախմբերի անդամներն ի պատասխան զինված դուրս են եկել փողոցներ, հրկիզել են մեքենաներ, լսվել են պայթյուններ: Ոստիկանությունը հայտնել է, որ բախումների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։

An Ecuadorian police squad runs into the premises of Ecuador's TC television channel after gunmen burst into the state-owned television studio live on air on January 9

Հարձակումներ ոստիկանների և զինվորականների վրա

Առնվազն յոթ ոստիկան պատանդ են վերցվել երկուշաբթի և երեքշաբթի երկրի տարբեր վայրերում, ներառյալ մայրաքաղաք Կիտոյում:

Կուենկա քաղաքում անհայտ անձինք ինքնաշեն ռումբ են նետել զինվորական բեռնատարի վրա։ Էսմերալդա նահանգում, ոստիկանությունը հայտնել է, որ պայթուցիկ սարքեր են օգտագործվել երեք անգամ։ Էկվադորի մի քանի այլ վայրերում պայթյուններ են որոտացել։

Մի քանի քաղաքներում հանցագործները մեքենաներ են այրել. միևնույն ժամանակ, Կիտոյում ոստիկանները գազի բալոններ են հայտնաբերել մեկ մեքենայի մեջ, որը հրկիզվել է, հանցագործները հավանաբար սպասում էին, որ դրանք կպայթեն:

Ecuadorian soldiers take security measures with a military armored vehicle on roads after Ecuador president declares 'internal armed conflict'

Բանտային անկարգություններ

Էկվադորի 24 նահանգից վեցի բանտերում անկարգություններ են սկսվել, որոշ դեպքերում պատանդ են վերցվել պահակները: Ոստիկանության և զինվորական հատուկ ուժերը ստիպված են եղել ճնշել Էլ Օրո, Լոխա, Չիմբորազո, Սոտոպաշի, Ազուայ և Պիչինչա նահանգների բանտերում անկարգությունները։

Նախագահ Նոբոան ասել է, որ բանտային անկարգությունները մաֆիայի արձագանքն են քրեակատարողական հիմնարկների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու իր փորձերին:

Prison guards have reportedly been executed by the country's cartel thugs. Pictured: Moments before a guard was killed

Հարևանները զորքեր են տեղափոխում սահման

Պերուի կառավարությունը երեքշաբթի արտակարգ դրություն է հայտարարել Էկվադորի հետ իր հյուսիսային սահմանին։ Վարչապետ Ալբերտո Օտարոլան բացատրել է, որ զինվորականները կուղարկվեն սահման՝ ոստիկանությանը օգնելու համար։

Հարևանները վախենում են, որ էկվադորցիները կփախչեն իրենց մոտ՝ խուսափելու անկարգություններից և անօրինություններից:

Ավազակապետության ալիք

Դանիել Նոբոան, որը Էկվադորի նախագահական ընտրություններում հաղթել է անցած հոկտեմբերին, խոստանում է զսպել հանցավորության ալիքը, որը պատուհասել է երկիրը։

Էկվադորը երկար ժամանակ եղել է համեմատաբար հանգիստ երկիր: Սակայն վերջին տարիներին այս երկրում նույնպես ուժեղացել են թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվող մաֆիայի խմբերը:

Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. Ավինյան Մեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարով Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»