Աբովյանում նախորդ ընտրությունների համեմատ մասնակցությունը բավականին ակտիվ է, դինամիկան՝ դրական․ 29/07 տեղամասի հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)
29/07 տեղամասում առավոտյան ժամը 8-ից ընտրողները բավականին ակտիվ են մասնակցում քաղաքապետի ընտրություններին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 29/07 ընտրատեղամասին հանձնաժողովի նախագահ Անի Չիլինգարյան։ Նա նշեց՝ դինամիկան դրական ու ողջունելի է։
«Առաջին անգամ չեմ մասնակցում ընտրական պրոցեսի և կարող եմ ասել, որ նախկին ընտրությունների համեմատ բավականին ակտիվ է»,- ասաց նա
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ առավոտյան ժամը 8-ից մինչ այս պահը որևէ խնդիր չի առաջացել․ «Տեխնիկական և այլ առումներով որևէ խնդրի չենք բախվել, ամեն ինչ ընթանում է հարթ ու օրենքի տառին համապատասխան»,- շարունակեց Անի Չիլինգարյանը։
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ դեռևս չեն արձանագրվել ընտրողների ուղղորդման կամ տեղամասային տարածքում կուտակումների դեպքեր։
Մանրամասները՝ տեսանյութում։