Այսօր՝ 06 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ազգային անվտանգության խնդիր. ադրբեջանցիներն իրենց սև «գործն» են անում, իսկ մե՞նք...․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչության գլխավոր հարթակներից մեկը՝ kavkazplus.com ռեսուրսը, օրերս մի հսկայական հոդված էր հրապարակել, որտեղ հերթական անգամ «մտահոգություններ» են արտահայտվում Հայաստանի հանքարդյունաբերության ու վերջինիս կողմից իբր տարածաշրջանին հասցվող բնապահպանական «վնասների» վերաբերյալ: Ընդ որում, ադրբեջանական բնապահպանները «հղումներ» են անում չեխական «Առնիկա» կազմակերպությանը, որը Հայաստանում ուսումնասիրություններ էր կատարել, և որի հետ կապված մենք հրապարակում էինք ներկայացրել՝ հրավիրելով Հայաստանի համապատասխան կառույցների ուշադրությունը: Սա արդեն կազմակերպված ու ծրագրված հարձակման տպավորություն է թողնում, քանի որ զուգահեռաբար անցյալ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներն ինտենսիվորեն տարածեցին իրենց «բնապահպանների» արդեն երկրորդ նամակը՝ ուղղված Հայաստանի վարչապետին։

Ադրբեջանցի «բնապահպանները» դարձյալ բարձրացնում են իբր Հայաստանի հանքարդյունաբերության կողմից «տարածաշրջանի բնապահպանական աղտոտման» թեման: Դեռ հարցի մի կողմն է, որ տարածաշրջանային բնապահպանական աղտոտումից են խոսում մի երկրի բնապահպաններ, որը տարածաշրջանն ու մոլորակը աղտոտող հիմնական երկրներից մեկն է՝ իր նավթարդյունաբերությամբ: Նրանք իրենց «գործն» են անում՝ ընդդեմ Հայաստանի: Սակայն տարակուսելի է, որ նրանց այս արշավին ժամանակ առ ժամանակ, կամա թե ակամա, միանում են նաև հայաստանյան որոշ բնապահպաններ ու բնապահպանական ՀԿ-ներ: Ընդ որում, զարմանալիորեն ադրբեջանական բնապահպանների ակտիվացումները համընկնում են «ներքին» ակտիվացումների հետ:

Այս օրերին էլ, ադրբեջանական բնապահպանների հերթական «մտահոգություններին» զուգահեռ, նորից ակտիվացում է նկատվում հայաստանյան բնապահպանական որոշ շրջանակների կողմից՝ ընդդեմ Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Արարատում ոսկու կորզման գործարանի, Ամուլսարի դեռևս չսկսված շահագործման:

Պատահական չէ, որ այս հոդվածի սկզբում հիշատակված ռեսուրսի հոդվածում մեջբերումներ են արվում ոչ միայն «Առնիկայից», այլև որոշ հայ բնապահպաններից, որոնց մեջբերելը ադրբեջանական մամուլի համար դարձել է մշտական գործելաոճ: Շատ ավելի հարմար է, երբ տարածաշրջանին Հայաստանի հասցված «վնասի» և Հայաստանից եկող «աղտոտման» մասին խոսում են հենց հայերը։

Մենք ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ բնապահպանական խնդիրները պետք է լինեն մշտական ուշադրության ներքո, սակայն պետության ու հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների, գիտական շրջանակների հետ փոխգործակցության, տեղեկատվության ներքին փոխանակման, լուծումներ փնտրելու և գտնելու, այլ ոչ թե հանրային աղմուկի միջոցով, ինչը փաստացի վերածվում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելուն՝ կամա թե ակամա:

Երեկ ՊԵԿ-ը հրապարակեց խոշոր հարկատուների ցանկը, որը դարձյալ գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, երբ թիրախավորում է հանքարդյունաբերության ոլորտը, պարզից էլ պարզ է։ Հայաստանի հանքարդյունաբերության վրա միջազգային արգելքների կիրառումը, նման հնարավորության դեպքում՝ ադրբեջանցիների մաքսիմում ծրագրերից ու երազանքներից մեկն է: Դժվար է ասել, թե աշխարհաքաղաքական այս քաոսային իրադրության մեջ, երբ Հայաստանը կանգնած է կենսական վտանգներին դիմակայելու խնդրի առաջ, ինչ նպատակով են Հայաստանի հանքերից եկող վտանգների մասին ադրբեջանցիներին զուգահեռ անընդհատ «ահազանգում» մի շարք՝ Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձինք։ Նրանք դա անում են զարմանալիորեն սինխրոն Ադրբեջանի հետ՝ թե՛ ահասարսուռ հայտարարություններով, որոնք, եկեք ընդունենք, որպես կանոն, ոչ մի բանով հիմնավորված չեն, թե՛ կասկածելի միջազգային կազմակերպություններ հրավիրելով։ Սա ինքնին ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդիր է, որն աչքաթող անելը կարող է ծանր հետևանքներ ունենալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան