Այսօր՝ 28 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կասկածելի գործընթացներ. ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում. տեսանյութ

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է։ Եվ այս ոլորտի հետ կապված խնդիրները էականորեն զգալ են տալիս նաև տնտեսական աճի ապահովման համատեքստում։ Պետք է հաշվի առնել, որ խոշոր հարկատուների ցանկում գրեթե միշտ կարևոր դիրքեր են զբաղեցրել հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերությունները կամ գործարանները։ Իսկ ահա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1000 խոշոր հարկատուների ցանկում տարիներ շարունակ առաջին տեղն է զբաղեցնում։ Այսինքն, հանքարդյունաբերության ոլորտն էական մուտքեր է ապահովում պետական բյուջե՝ նպաստելով նաև պետության հզորացմանը։

Հասկանալի է՝ Ադրբեջանը չի ցանկանում, որ Հայաստանը տնտեսական ներուժ ունենա, ինչն էլ հայկական կողմին հնարավորություն կտա զարգացնել իր ռազմական ներուժը։ Դրանով պայմանավորված՝ Ադրբեջանը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը փորձում է խոչընդոտել բնապահպանական խնդիրների շուրջ քարոզչության միջոցով։ Ու սա այն դեպքում, երբ Ադրբեջանն ուղղակի խրված է բնապահպանական խնդիրների մեջ. հենց միայն նավթարդյունաբերությունն ինքնին ահռելի վնաս է պատճառում շրջակա միջավայրին։ Բնականաբար, Ադրբեջանի համար ոչ թե իրական բնապահպանությունն է կարևոր, այլ այն որպես գործիք օգտագործելը։ Այս մոտեցումը սկզբից կիրառվեց Արցախի դեպքում, երբ շրջակա միջավայրի պաշտպանության քողի ներքո կեղծ բնապահպանների միջոցով փակվեց Լաչինի միջանցքը։

Դրան զուգահեռ ու դրանից հետո Ադրբեջանն անցել է կեղծ բնապահպանական քարոզչությունը Հայաստանի դեմ կիրառելու գործին։ Այդ երկրում հայտնվել են բնապահպաններ, որոնք խոսում են միայն Հայաստանի հանքարդյունաբերության «բնապահպանական վտանգների» մասին ու դրա շուրջ անգամ նամակներ են գրում տարբեր երկրների դեսպանների ու միջազգային կազմակերպությունների։ Ադրբեջանական մամուլում էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, Սոթքի, Ամուլսարի շահագործման դեմ արշավի շրջանակներում ակտիվ հրապարակումներ ու վերլուծություններ են արվում Հայաստանի արդյունաբերական կազմակերպությունների փակման պահանջով։ Այս հարցում Ադրբեջանը լայնորեն օգտագործում է հայաստանյան որոշ «գրանտային» կառույցների կողմից բարձրացվող հարցերը։ Մյուս կողմից էլ՝ օտարերկրյա ինչ-որ ՀԿ-ներն են հանկարծ «հայտնվում» Հայաստանում։

Օրինակ՝ չեխական «Առնիկա» ՀԿ-ն մոտ երկու տարի Հայաստանում «թունավոր ծանր մետաղների տարածման ուղիների» հետ կապված ուսումնասիրություններ է իրականացրել, ու պարզ չէ, թե այդ կազմակերպության գործունեության ակունքներում կոնկրետ ինչ նպատակներ են։ Բայց Ադրբեջանը շատ ուշադիր հետևում է այս կազմակերպության ու նաև հայաստանյան որոշ ՀԿ-ների գործունեությանը, ու այդ տվյալներն օգտագործում իր քարոզչությունն առաջ մղելու նպատակով։

Ի դեպ, ի թիվս մի շարք այլ խնդիրների, հարցեր են ծագում՝ նաև կապված այն հանգամանքի հետ, թե ինչո՞ւ է նույն այդ կազմակերպությանը ուսումնասիրություն կատարում Հայաստանում, բայց ոչ Ադրբեջանում, որն ուղղակի խրված է բնապահպանական խնդիրների մեջ։ Ցավոք, ստացվում է, որ Հայաստանում գործող որոշ շրջանակներ Ադրբեջանի հետ սինխրոն գործում են։ Հարցը միայն այն չէ, թե ինչո՞ւ է թույլ տրվում արտերկրյա կազմակերպությունների գործունեությունը մեր երկրում, երբ որևէ երաշխիք չկա, որ հանքարդյունաբերության ոլորտում կատարված ուսումնասիրությունների տեղեկատվությունը չի հայտնվի Ադրբեջանի ձեռքում՝ դառնալով Հայաստանի դեմ միջազգային հարթակներում օգտագործվելու գործիք։ Շատ ավելի ցավալի են հայաստանյան կառույցների գործողությունները, որոնցով փաստացի ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին:

Հ.Գ.-Ի դեպ, թեմային երեկ անդրադարձել է նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը՝ տարածած հայտարարության մեջ մասնավորաբար նշելով. «Ոչ մասնագիտական գնահատականները, անհիմն մեղադրանքները, ապատեղեկատվությունը պարարտ հող են տրամադրում Ադրբեջանի քարոզչական ռեսուրսներին»: Հայտարարության մեջ նաև հույս է հայտնվում որ զուտ ազգային շահերից ելնելով՝ վերոնշյալ ՀԿ-ները «զգուշավորություն կդրսևորեն՝ չաջակցելու Հայաստանը որպես «տարածաշրջանային աղետ» ներկայացնելու և դեպի մեր երկիր ներդրումները կանխելու Ադրբեջանի քաղաքական նպատակների իրականացմանը»։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»