Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փետրվարի 13-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Սա ձեզ համար հազվագյուտ բարենպաստ օրերից է, որը համապատասխանում է ինչպես ժամանցին, այնպես էլ` օգտակար գործունեություն ծավալելուն, իսկ ենթագիտակցությունն էլ ձեզ կհուշի, թե ինչն է ավելի գերադասելի գործունեության համար: Դուք եռանդուն եք, վճռական և հնարամիտ, հասնում եք գերազանց արդյունքների` նվազագույն ջանքեր թափելով:

Շրջապատի հետ հարաբերությունները դասավորվում են հարթ և ներդաշնակ, ձեր կարծիքը հաշվի են առնում, ձեր խորհուրդներին հետևում են: Հնարավոր է հանդիպում մի մարդու հետ, ով հետագա ձեր կյանքում կարևոր դեր կխաղա:

Ցուլ. Այսօր ձեզ մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, և ի վերջո հնարավոր է լինում հասնել գերազանց արդյունքների` առանց լուրջ ջանքեր թափելու: Բավական հարմար օր է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մրցույթներին մասնակցելու համար: Լավ կանցնեն ինչպես գործնական, այնպես էլ` անձնական շփումները:

Օրվա ընթացքում կհաջողվի կարգավորել ֆինանսների և ունեցվածքի հետ կապված տարաձայնությունները, գտնել լուծման փոխզիջումները: Աստղերը խորհուրդ են տալիս անսովոր իրեր գնել, այդ թվում` էկզոտիկ ապրանքներ ինտերիերի համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր:

Երկվորյակներ. Օրվա ընթացքում պրոֆեսիոնալ հաջողությունը կախված կլինի միայն այն բանից, թե որքանով դուք կկարողանաք կենտրոնանալ բարդ և նույնքան ձանձրալի գործի վրա: Սկզբունքը շատ պարզ է` որքան ավելի քիչ է ձեզ դուր գալիս այն, ինչով զբաղված եք, այնքան ավելի ջանասիրաբար է պետք դա անել: Ոչ մեկի ուսերին մի դրեք այն, ինչը կարող եք ինքներդ անել:

Մտերիմների հետ գործնականում կարող եք ցանկացած ձևի ձեզ պահել, միակ բանը, որից պետք է խուսափել` ավտորիտարիզմն է: Լսեք ուրիշների կարծիքը և գոնե ցույց տվեք, թե դա ձեզ հետաքրքրեց. այս կերպ դուք կխուսափեք կոնֆլիկտներից:

Խեցգետին. Վատ օր չէ: Խնդիրները դուք հարթում եք հեշտությամբ և հաճույք եք ստանում բոլոր այն գործերից, որոնցով այսօր զբաղվում եք, ցանկացած խնդրի լուծմանը ստեղծագործաբար եք մոտենում: Հաջողության հասնելու համար պետք է գործողությունների ազատություն, և հիանալի հասկանալով դա, դուք ոչ մեկին թույլ չեք տալիս ձեր վրա ճնշում գործադրել;

Այսօր կարելի է ձեռնամուխ լինել խոշոր նախագծերի իրականացմանը, սակայն միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ համախոհները ձեզ կսատարեն ոչ միայն դատարկ խոսքերով: Կարելի է իմիջի փոփոխության հետ կապված փորձարարություններ անել:

Առյուծ. Օրը չափազանց հարմար է բազմաբնույթ խնդիրների լուծման համար: Դուք եռանդուն են, վճռական տրամադրված, և դժվարություններն էլ ձեզ չեն վախեցնում: Անսպասելի և հետաքրքիր առաջարկներ եք ստանում, որոնց կարելի է առանց երկար մտածելու պատասխանել համաձայնությամբ: Բարենպաստ օր է արտասահմանցիների հետ շփումների համար, իսկ նշանի բիզնեսմեն ներկայացուցիչներն էլ արտերկրյա գործընկերների հետ կարող են քննարկել համագործակցության պայմանները: Լավ են դասավորվում ուղևորությունները, իսկ ճանապարհի ընթացքում հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ:

Կույս. Սա այն օրերից է, երբ առավել նախընտրելի են կենտրոնացվածություն և ուշադրություն պահանջող գործերը: Միապաղաղ գործերը ձեզ ձանձրույթ չեն պատճառում, դրա հետ մեկտեղ էլ դուք գտնում եք պարզունակ խնդիրների լուծման անսպասելի լուծումներ: Այս ամենը միայն  նպաստում են օրը ավելի հագեցած և արդյունավետ անցկացնելուն:

Համապատասխան օր է նոր դաշնակիցներ գտնելու, ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ շփվելու համար, ում դուք պետք է ինչ-որ կարևոր բան համոզեք: Չեն բացառվում ռոմանտիկ ծանոթությունները: Նման օրը հեշտ է սիրահարվել, ընդ որում` լուրջ և երկարատև:

Կշեռք. Օրը զերծ չէ խնդիրներից, սակայն դուք դրանք հեշտությամբ լուծում եք: Ենթագիտակցությունը բավական ուժեղ է, և հիմնականում դրա շնորհիվ դուք գտնում եք ամենաբարդ հարցերի պատասխաններ: Նախկինի պես դժվար է համագործակցել կանանց հետ, այնպես որ դեռևս կարելի է հրաժարվել նրանց հետ համատեղ գործեր ձեռնարկելու հեռանկարներից: Փոխարենը տղամարդիկ հաճույքով ամեն ինչում ձեզ կսատարեն:

Ֆինանսական տեսանկյունից օրը բարենպաստ է, հնարավոր է զգալի գումարների կամ արժեքավոր նվերների ստացում: Կարելի է արվեստի գործեր, հնաոճ և ոսկերչական իրեր գնել:

Կարիճ. Ամենաբարենպաստ օր չէ պրոֆեսիոնալ առումով` գործերով զբաղվելու տրամադրություն չկա, դրա հետ մեկտեղ էլ` գրեթե անհնար է կենտրոնանալը: Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի, որ այսօր ձեր կողքին հայտնվի մարդ, ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր թույլ տված սխալներն ու վրիպումները:

Օրը գերազանց համապատասխանում է ոչ ֆորմալ շփումներին, ընկերների հետ հանդիպելուն, ռոմանտիկ ժամադրությանը: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք  և դա ձեր դու կգա: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն:

Աղեղնավոր. Օրը ձեզ թույլ է տալիս լուծել բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ: Դուք հեշտությամբ եք կենտրոնանում գործերի վրա, այդ իսկ պատճառով էլ ոչ մի բան  և ոչ ոք ձեզ չի խանգարում դրանք ավարտին հասցնել: Կարելի է խոշոր գնումներ անել, ստորագրել կարևոր փաստաթղթեր, լուծել ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցեր:

Դուք օգտակար ու հետաքրքիր տեղեկություններ եք ստանում, սակայն դեռևս չգիտեք, թե ինչպես դա լավագույնս օգտագործել սեփական շահերի համար: Ռոմանտիկ ժամադրությունը լավ կանցնի` թողնելով անջնջելի հուշեր: Դուք այսօր անչափ հմայիչ եք և հակառակ սեռի ներկայացուցիչներն էլ անտարբեր չեն ձեր նկատմամբ:

Այծեղջյուր. Օրը բարդ ընթացք կունենա: Չի հաջողվի իրականացնել ձեր մտահղացումները, իսկ նախապես մշակած պլաններն էլ ստիպված կլինեք վերանայել և դրանցում փոփոխություններ մտցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ` հանգամանքների ազդեցության տակ գործողությունների են դիմում, որոնց դեռ բարոյապես պատրաստ չեն և հետագայում շատ կդատապարտեն իրենց դրա համար: Հնարավոր են չպլանավորած ծախսեր, անհաջող գնումներ:

Դուք այսօր շատ եք ձգտում կարգավորել մտերիմների հետ հարաբերությունները, սակայն ինչ-որ բան խանգարում է դրական արդյունքի հասնել:

Ջրհոս. Հաջող և հաճելի օր է: Եթե ինչ-որ բան կարող է խանգարել ձեզ հաջողության հասնելու, ապա դա ձեր սեփական ծուլությունն է, որևէ բան ձեռնարկելու ցանկության բացակայությունը: Այսօր ավելի լավ է ապագայի պլաններ կառուցել, կազմակերպչական հարցեր լուծել: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հնարավորություն կառաջանա շփվել մարդկանց հետ, ովքեր կօգնեն նրանց` նոր պրոֆեսիոնալ հեռանկարներ բացելու գործում:

Կարող են իրենց մասին հիշեցնել ոչ վաղ անցյալում ծագած խնդիրները: Փորձեք սթափ վերլուծել ձեր թույլ տված սխալները` դրանք չկրկնելու համար: Երեկոն հաճելի լուրեր կբերի ձեզ:

Ձկներ. Հարմար օր է ցանկացած տեսակի խնդիրներ լուծելու համար:  Դուք կենտրոնացած եք և լրջամիտ, ձեր մտածելակերպը ծանրակշիռ է, գործողությունները` մտածված: Դուք հնարավորություն կունենաք լուծել այնպիսի խնդիրներ, որոնք ուրիշների ուժերից վեր էին: Դուք չեք շտապում վստահել նոր ծանոթներին և ճիշտ եք անում, քանի որ մեծ հավանականություն կա այն բանի, որ նրանք ակամայից ձեզ հուսախաբ կանեն:

Այսօր արժե նախաձեռնություն ցուցաբերել` քննարկման առաջ քաշել ձեր գաղափարները; Օրվա երկրորդ կեսը հարմար է հեռվից եկած մարդկանց հետ հանդիպելու համար:

Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան