Այսօր՝ 06 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ընդունում եմ, որ բռնաբարել եմ 12 տարեկան աղջկան»․ ուշագրավ իրավիճակ Պեմզաշենի դաժան սպանության գործով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակում է քննել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նախորդ տարի տեղի ունեցած դաժան սպանության գործը։

Գործով մեղադրող դատախազը դատարանում ընթերցեց մեղադրական եզրակացությունը։ Մեղադրանքում մանրամասն ներկայացվեց, թե ինչ հանգամանքներում և ինչպես են Վրույր և Արկադի Բարսեղյանները սպանել ընտանիքի անդամներին։

Ըստ մեղադրանքի՝ Վրույր Բարսեղյանը Արկադի Բարսեղյանի հետ նախնական համաձայնությամբ՝ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց ձեռք բերելու նախնական դիտավորությամբ, խմբով, բռնություն գործադրելով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարել են հափշտակություն՝ ավազակություն, իր հերթին, Արկադի Միսաքի Բարսեղյանի հետ, իրենց կողմից կատարված ավազակությունը (այլ հանցանքը թաքցնելու), ինչպես նաև՝ նախկինում Արկադի Բարսեղյանի կողմից Զարինե Մելիքսեթյանին արտաամուսնական կապ ունենալու առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, շահադիտական նպատակով և առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է Զարինե Մելիքսեթյանին, բացի այդ, իր ու Արկադի Միսաքի Բարսեղյանի կողմից կատարված հանցանքները՝ ավազակությունը և Զարինե Մելիքսեթյանի սպանությունը թաքցնելու նպատակով, Արկադի Բարսեղյանի հետ խմբով, առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է անօգնական վիճակում գտնվող 8-ամյա Սարգիս Մելիքսեթյանին և 11-ամյա Կարինե Մելիքսեթյանին, և՝ նախքան վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելը, սեռական հարաբերություն է ունեցել 12 տարին չլրացած՝ 11-ամյա Կարինե Մելիքսեթյանի հետ:

Բացի այդ, Վրույր Բարսեղյանը հանդիսանալով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ, քննությամբ չպարզված օրն ու ժամանակին պատրաստել է կտրող, կյանքից զրկելու և առողջությանը վնաս պատճառելու համար նախատեսված այլ առարկա, պահել է այն, որն էլ հայտնաբերվել է նախորդ տարվա մայիսի 2-ին։

Արկադի Բարսեղյանի պաշտպանները դատարանում հայտարարեցին, թե առաջադրված մեղադրանքներն անհիմն են, մերկապարանոց, և դրանք չեն բխում գործի նյութերում եղած փաստական տվյալներից։

Արկադի Բարսեղյանն էլ հայտարարեց, որ իբրև ինքը որևէ կապ չունի այդ դեպքի հետ, և, որ այդ անձանց նա չի էլ տեսել․ «Թող ինձ նստացնեն ստի դետեկտորի վրա, եթե ես ստում եմ, թող պարզվի»։

Մյուս ամբաստանյալը՝ Վրույր Բարսեղյանը դատարանում հայտարարեց՝ ընդունում է, որ բռնաբարել է 12-ամյա Կարինեին, սակայն սպանության հետ, իր խոսքով՝ ինքը կապ չունի․ «Ես սպանության հետ գործ չունեմ։ Ես բռնաբարության մեջ իմ մեղքն ընդունում եմ, էդ մարդկանց սպանելը հարյուր տոկոսով ես չեմ։ Եթե ես չբռնաբարեի, ես կընկնեի Զարինե օրին։ Արկադի բարսեղյանի առաջ ես միշտ տուժող եմ եղել։ Ես որ մի բան արել եմ, ինձ կանչել ու ծեծել են»։

Վրույր Բարսեղյանը ցանկություն հայտնեց հանդիպել դատախազի հետ, նշելով, որ հետո կարող է ուշ լինել․ «Ես կուզեմ պարոն դատախազի հետ հանդիպել։ Բաներ կան, որ ես չեմ կարող այստեղ ապացուցեմ, բայց ապացուցելու շատ բան կա։ Հետո կարող է ուշ լինել»։

Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Մեր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձևավորվել Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ