Այսօր՝ 06 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սահամնազատման հանձնաժողովները հանդիպել են. քննարկված թեմաներից տեղեկություններ չկան

Հայ-ադրբեջանական սահմանին երեկ հանդիպել են երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները։ Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանձնաժողովներն անդրադարձել են սահմանազատման հարցերին և սկսել համաձայնեցնել հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագիծը։ Նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծերը։ Սա, ըստ հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության։

Հունվարի վերջին տեղի ունեցած 6-րդ հանդիպումից հետո տեղեկություններ կային, որ հանձնաժողովները շարունակելու են հանդիպումը, սակայն մինչև այսօր որևէ հստակ ակնարկ այդ մասին չի եղել, և պաշտոնական հաղորդագրություն տարածվել է միայն համապատասխան հանդիպումից հետո։

 

Ըստ էության, թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը հանդիպումների վերաբերյալ չափազանց սուղ ինֆորմացիա են տալիս։ Ի դեպ, նախօրեին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրապարակել էր Հայաստանի պահանջած 31 ոչ անկլավային տարածքների մանրամասն ցանկը, նշել, թե Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 բնակավայրերի տարածքները։

Ըստ էության, Բաքուն 4 գյուղ պահանջում է հայկական կողմից՝ առանց իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից հետ քաշելու մտադրության, ավելին, երեկ Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատաման, Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներից։ Հայաստանն առայժմ հայտարարությունների տեսքով պահանջում է միայն սեփական տարածքները, և Ադրբեջանի այս հայտարարությունը վկայում է, որ նրանք նույնիսկ մտադիր չեն վերադարձնել Հայաստանի ինքնիշխան տարածքները, որտեղ եկել և ինքնագլուխ տեղակայվել են վերջին տարիներին։ Այժմ էլ ՀՀ իշխանություններին պարտադրում են ընդունել իրենց խաղի կանոնները։

 

Փաստացի, 29800 քառակուսի կիլոմետր տարածքից շատ ավելի պակաս թողնելով Հայաստանին։

Կարեն Մելիքյան

Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան «Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկան Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Մեր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձևավորվել Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը