Сегодня: 14 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Կարենիս ուժը կարծես ինձ փոխանցված լինի. տղե՛ս, դու պարտքդ տվեցիր, ինձ պարտք թողեցիր». Կարեն Գասպարյանն անմահացել է Ներքին Հանդում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, շարժուն, հետաքրքրասեր երեխա էր: Զբաղմունքներն ու հետաքրքրությունները շատ էին ու տարբեր՝ երաժշտություն, սպորտ, շախմատ, պար: Իր ակտիվության հետ մեկտեղ ընտրեց թառ գործիքը: Վոկալի դասերի էր գնում, ընտրեց ազգային, ժողովրդական, աշուղական ուղղությունը: Ավելի վաղ տարիքում նաև ժողովրդական պարի դասերի էր հաճախել: Շատերը զարմացան իր ընտրության համար՝ իր աշխուժությունը հաշվի առնելով, նա իր ակտիվության հետ մեկտեղ ընտրեց թառ գործիքը: Ամուսինս երաժշտական կրթություն չունի, բայց հենց հայրիկի խորհրդին ու ցանկությանը հետևելով՝ մեր տղան սկսեց զբաղվել երաժշտությամբ: Ամուսինս արմատներով սասունցի է և սրտի մի անկյունում ցանկանում էր, որ մեր տանը մշտապես լսվի ազգային երաժշտությունը, մեր տանը միշտ թևածի ազգային շունչը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի մայրիկը՝ տիկին Գոհարը:

 

Կարենը վոկալի դասերի է հաճախել Աճեմյանի անվան դպրոցում: «Իր ուսուցիչը Էդուարդ Բեգլարյանն էր, մեծ վարպետ է: Հենց նա ուղղորդեց Կարենին, որ հաճախի թառի դասերի: Հետո հաճախել է Ջիվանու անվան աշուղական դպրոց… Երգեց, պարեց, նվագեց»: Իր ողջ սերն ու ուշադրությունը Կարենը տվել էր երաժշտությանը: Մայրիկն ասում է, որ անընդհատ զրուցում էր որդու հետ՝ մեծ կարևորություն տալով կրթությանը: «Իրեն միշտ ասում էի՝ հայրենիք, Հայաստան ներկայացնող երաժիշտը պետք է կրթված ու գրագետ լինի: Դպրոցում ակտիվ սովորողներից էր, մասնակցում էր բոլոր միջոցառումներին, սիրում էր ավագների կողքին լինել, փոքրերին օգնել»: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի «Ժողովրդական գործիքներ» բաժնի ուսանող էր Կարենը, ուներ տարկետման իրավունք, բայց որոշեց՝ պետք է մեկնի ծառայության:

«Շտապում էր: Խնդրեցի, որ գոնե ավարտելուց հետո մեկնի ծառայության, ներքուստ վախ ունեի, իր ուսման կիսատ մնալն ինձ համար մի տեսակ սարսափելի էր: Հետո ուզում էի, որ վերջացներ ուսումը, բանակից վերադառնալուց հետո կրթության հարցում իր ընտրությունը կատարեր, աշխատեր: Վստահ էի, որ բանակից հետո ավելի հեշտ կլինի իր համար, չէր խճճվի: Բայց Կարենն ընտրեց ծառայությունը, գնաց, դիմում գրեց, որ շուտ մեկնի: 44-օրյա պատերազմից հետո ինքն իրեն խաղաղ չէր զգում, դրա համար շտապում էր մեկնել ծառայության: Ասում էր՝ չեմ կարողանա հանգիստ ապրել, եթե մեկն իմ փոխարեն գնա ծառայության: Պարտքի զգացում ուներ տղաների առջև, իր մեջ շատ էին ցավն ու կսկիծը, որ տղերքը չկան: Իրեն մեղավոր էր զգում նրանց առաջ, հիմա նույն հոգեվիճակում կարծես ես ապրեմ, մտածում եմ՝ տղե՛ս, դու պարտքդ տվեցիր, ինձ պարտք թողեցիր: Հիմա մեր պարտքն է արժանապատիվ ապրելը»: Կարենը զորակոչվել է ծառայության 2022 թ. հունվարի 27-ին: Նրա ծառայությունը սահմանափակումով էր, մայրիկի խոսքով, որդին է ցանկացել դիրքերում ծառայել: Հրամանատարն էլ իրեն տարել է ինժեներական աշխատանքների:

«Իրեն միայն ասացի՝ ինչ կանես, զգույշ արա, մեջքդ չցավեցնես, քանի որ ողնաշարի խնդիր ուներ: Իսկ Կարենը պատասխանեց՝ մա՛մ, տղերքն իմ համար իրենց կյանքն են տվել, դու իմ մեջքի դա՞րդն ես: Իր հետ չհամաձայնել չէր լինի, քանի որ միշտ նման դեպքերում ասում էր՝ մա՛մ, ախր դուք եք ինձ այդպես սովորեցրել, դաստիարակել: Առհասարակ, մարդկային այնպիսի տեսակ էր, որ երբեք չէր տրտնջում դժվարություններից, նույնն էլ՝ ծառայության ընթացքում»: Կարենի հետ ընտանիքի անդամները զրուցել են սեպտեմբերի 12-ի գիշերը՝ ժամը 23:40-ին: Տարբեր զրույցներից պարզ է դառնում, որ մեր տղաներն իմացել են վտանգի մասին, բայց ծնողներին չեն անհանգստացրել, հեռախոսային զրույցներն ավարտել են, իսկ րոպեներ անց մարտի բռնվել թշնամու հետ: «Մեզ մոտ այդ օրը մի տեսակ տագնապային վիճակ էր: Երբ իրեն հարցրեցինք, թե ինչպես է, հայտնի արտահայտությամբ պատասխանեց՝ «ամեն ինչ տոչնի ա»:

Ընթրիք էր պատրաստում, զարմացանք, անգամ կատակեցի, թե ինչպես է պատրաստում, տեսանյութե՞ր է դիտում, արձագանքեց՝ մա՛մ, մտքի ճկունություն կա: Ճաշը պատրաստել էր, հետո նկարները տեսանք, բայց ոչ մի խոսք վտանգի մասին: Իր հետ զրույցի ավարտին, երբ մեզ հավաստիացրեց, թե ամեն բան կարգին է, խաղաղ գիշեր մաղթեցինք իրեն, բայց գիշերը խաղաղ չէր»: Կարենն անմահացել է Ներքին Հանդի դիրքում 2022 թ. սեպտեմբերի 13-ին, երբ թշնամին հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա: Զոհվելուց մի քանի օր անց Կարենը տանն էր: Այդ ընթացքում նրա հայրիկն ու ընտանիքի անդամները Սյունիքում էին, մինչդեռ շատերն արդեն գիտեին, թե ինչ է տեղի ունեցել: Հայրիկին համոզելու և տուն «բերելու» համար նրան ասում են, թե որդին գերեվարված է, պետք է Երևան վերադառնալ ու Կարմիր խաչի գրասենյակ գնալ:

«Սեպտեմբերի 18-ին ամուսինս եկավ տուն: Մեր ամբողջ Հաղթանակ թաղամասը, մեր ընկերները երևի գիտեին, որ Կարենը զոհվել է, բացի մեզանից: Լուսացրեցինք գիշերն այն մտքով, որ Կարենը գերի է, հաջորդ առավոտյան արդեն մեզ հայտնեցին ճշմարտությունը: Այդ մեկ շաբաթվա ընթացքում, երբ լուրի էինք սպասում, մեզ ասել էին, որ Կարենին տեսել են, իրենից մեկ մազ անգամ չի պակասել, և մեր ընտանիքի բոլոր անդամներն աղոթում էին մեր մյուս տղաների համար, այնինչ մեր Կարենը միացել էր տղերքին»: Չսպիացող վերք է որդու ֆիզիկական բացակայությունը: Տիկին Գոհարն ասում է՝ հիմա կարծես իր «եսերի» կռվի մեջ ապրի: «Ավելի հաճախ բանականությունս ու սիրտս այնքան տարբեր կերպ են մտածում: Ուղղակի միայն մեկ բան եմ խնդրում, որ ադեկվատ մնամ, չչարանամ: Որովհետև իմ տղան այդպիսի տեսակ չէր, ես պետք է արժանի ապրեմ իմ Կարենին, որ նրա անունը կարողանամ պատվով պահել: Պետք է շատ զգույշ ու պատվով ապրել, քանի որ իր կյանքի գնով ենք ապրում»:

 

Կարենն ավագ քույր ունի: «Կարենն իր շրջապատում քույրիկի մասին միշտ ասել է՝ իմ մեծ ախպերը: Հիմա իր ընկերներն են ասում, որ քույրիկին ընկերների մոտ այդպես է ներկայացրել: Իրենք շատ կապված էին իրար, առանձնահատուկ սեր ու կապվածություն էր: Հիմա նույն կերպ թոռնիկս է ապրում քեռու մասին հուշերով, նրա հետ իր կապվածությամբ: Ինձ երբեմն թվում է, թե թոռնիկս Կարենի հետ հոգևոր կապի մեջ է, իր մտքերով, զգացողություններով կարծես կապված լինի քեռու հետ»: Ու հիմա Կարենի ընտանիքում բոլորը իրար թև ու թիկունք են դարձել իրենց բաժին հասած մեծ ցավը պատվով հաղթահարելու գործում: «Կարենիս ուժը կարծես ինձ փոխանցված լինի: Հուզական մարդ լինելով՝ փորձում եմ ինձ միշտ ադեկվատ պահել: Հանուն աղջկաս, հանուն իմ ընտանիքի պետք է ուժեղ լինեմ: Գիտեք՝ երևի բոլորիս էլ ընտանիքն է ամուր պահում, միշտ նշում եմ, որ «հանուն»-ներով ենք ապրում: Ինչ-որ գերբնական ուժ կարծես լինի, որովհետև կարոտներով ապրելը շատ բարդ է: Մի օր աղջիկս ասաց՝ զարմանում էի, որ 2020 թվականից հետո քույրերն ապրում են առանց եղբայրների: Հետո նշեց՝ մա՛մ, բայց ես իմ հարցի պատասխանը գտա, թե ինչպես…»:

Հ. Գ. - Կարեն Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Հաղթանակ թաղամասի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Эти люди не понимают, что такое Родина: Аршак Карапетян «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак Карапетян Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст» Мгновенные переводы в Россию и из России в Армению по номеру телефона СК: Водитель въехавшего в толпу на площади Республики «Камаза» был нетрезв и не подчинился полицейским В Армении ожидается переменная погода: температура воздуха понизится Лидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурах Кто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларов IDBank выпускает 2-ой транш долларовых облигаций 2024 года Forbes опубликовал рейтинг богатейших людей мира На пост министра обороны Путин вместо Шойгу предложил другого кандидата Блинкен обсудил ситуацию в Рафахе с главой Минобороны Израиля Акция гражданского неповиновения стартовала в центре Еревана Задержанный в России экс-депутат парламента Армении обратился к Пашиняну Существует большая вероятность, что сериал «Сёгун» будет продлен на второй сезон Мать пропавшего без вести военнослужащего: Николу придется ответить за сдачу земель Крупная победа «Интера» (видео) Миллионерши Кайли и Кендалл Дженнер встали за барную стойку в Лас-Вегасе Армен Багдасарян повредил правое запястье, когда полиция подвергала его приводу во время акции В Алматы завершились переговоры глав МИД Армении и Азербайджана: о чем договорились стороны Израильская армия готовится начать новую операцию в Джабалии Алиев одной рукой «чтит» победу над фашизмом, а другой - разрушает памятники, посвященные этой победе В ближайшие дни в республике станет прохладнее на 4-6 градусов Министры ИД Армении и Азербайджана договорились продолжить переговоры по открытым вопросам Закон только для граждан? Аршак Карапетян Заявление о ситуации и совете трибунала Трибунал национального достоинства начнет свою работу с 20 мая։ Аршак Карапетян Я обращаюсь к руководителю нашей страны: как обращаться к нему, господин или госпожа премьер-министр? Аршак Карапетян Обращение по случаю 79 годовщины победы в ВОВ Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» “Amio Era”: образование – это возможность изменить жизнь Обращение лидера движения и партии «Всеармянский Фронт» С нами разговаривают с ультиматумом: Аршак Карапетян Фиксированная сеть Ucom уже действует в Арташате ФАСЕ предупреждает Пашиняна-в случае дальнейших попыток применения силы, соответствующие европейские органы строго осудят власти «Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе? «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из Арцаха Решение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак Карапетян ЕС отреагировал на планы РФ провести обучение по применению ядерного оружия