Այսօր՝ 28 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գործող իշխանությունները հակառուսական քաղաքականության մեջ այլևս կարմիր գծեր չեն ճանաչում․ Արշակ Կարապետյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, չի բացառել Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած միջպետական գանգատները միջազգային ատյաններից ետ կանչելու հնարավորությունը։ Նա հայտարարել է, որ թեև նման որոշում չկա, սակայն կան հարցադրումներ։ «Եթե տեսնենք, որ դա ապահովում է կայուն և տևական խաղաղություն, այսինքն վերջին շտրիխն է, որ կարելի է ապահովել այդ խաղաղությունը, այո՛, եթե՝ ոչ, բնականաբար՝ ո՛չ»,- ասել է Փաշինյանը։

Սակայն, ինչպես նման դեպքերում տեղի է ունենում Փաշինյանի պարագայում, ըստ էության, հայկական կողմը քննարկում է հենց այդ տարբերակը։ Վերջին շաբաթներին մեկ անգամ չէ, որ Հայաստանի իշխանություններից հնչել են միջազգային ատյաններից գանգատները հետ կանչելու հնարավորության մասին։ Առաջինը նման հնարավորության մասին հայտնել էր «Իրավական ուղի» կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ դա չափազանց լուրջ հետևանք կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար, ազդել ընդհուպ մինչև Ադրբեջանում պահվող գերիների վրա։ Դրանից հետո, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չէր հերքել նման հավանականությունը։ Միջպետական գանգատների հետ կանչման հնարավորության մասին խոսել էր նաև Արարատ Միրզոյանը, ապա և Նիկոլ Փաշինյանը՝ օրեր առաջ իր տված ասուլիսում։

Ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունները հանրությանը փորձում էին համոզել, որ չարաբաստիկ Հռոմի ստատուտը ընդունում են միայն մեկ նպատակով՝ Ադրբեջանի դեմ նոր գանգատներ ներկայացնելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների համար ադրբեջանական իշխանություններին պատասխանատվության ենթարկելու պատճառաբանությամբ։

Միջազգային քրեական դատարանը, նշենք, ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի նախագահի և մարդու իրավունքների պաշտպանի համար։ Բնականաբար ռուսական կողմը բազմիցս արձանագրել է իր դժգոհությունը Հայաստանի իշխանությունների քայլերի կապակցությամբ, նշել, որ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը լրջորեն ազդելու է երկու պետությունների հարաբերությունների վրա։

Իբր փորձելով փարատել ռուսական կողմի մտահոգությունները՝ թե՛ փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ, թե՛ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անընդհատ շեշտում էին, որ դա Ռուսաստանի նախագահի դեմ ուղղված չէ։

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանը միացել է անցած տարի՝ մի քանի փուլով վավերացնելով այդ կանոնադրությունը, իսկ այս տարվա փետրվարի 1-ից արդեն Հայաստանի դրոշը բարձրացել է միջազգային քրեական դատարանի մոտ։

Հայաստանի իշխանությունների այս հայտարարությունները, որ կարող են հետ կանչել գանգատները, ապացուցում են, որ Հռոմի ստատուտի վավերացումը ոչ թե Ադրբեջանից պաշտպանվելու գործիք է հայկական կողմի համար, այլ՝ հակառուսական ցուցադրական ակտ, ինչպիսիք բազմաթիվ են վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների քաղաքականության տարբեր դրսևորումներում։

Ընդհանրապես, Ռուսաստանի դեմ հայկական կողմի նման ժեստերը ծանր և աղետալի հետևանքներ կարող են ունենալ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը չի կարող լքել Հարավկովկասյան տարածաշրջանը, որքան էլ Հայաստանի իշխանություններն իրենց արևմտյան հովանավորների հետ փորձեն գնալ այդ ուղղությամբ։

Ըստ Արշակ Կարապետյանի՝ Ռուսաստանն այստեղ իր կենսական շահերն ունի և ոչ մի պարագայում նման լուծումների չի գնալու։ Բնականաբար պաշտպանության նախկին նախարարի այս զգուշացումները Հայաստանի գործող իշխանությունների համար լսելի չեն, նրանք վերջնականապես տրվել են Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին, և հակառուսական իրենց քաղաքականության մեջ այլևս կարմիր գծեր չեն ճանաչում։

Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում