Այսօր՝ 18 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը

Նոր պրոդուկտների ներդրումից մինչև հաճախորդների փորձառության բարելավմանը միտված քայլեր, պորտֆելի էական աճ և նոր ռազմավարություն. Կոնվերս Բանկի Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Խաչատրյանի հետ զրուցել ենք նախորդ տարվա ցուցանիշների, հաջողությունների և 2024-ի ծրագրերի մասին:

  • Ի՞նչ ցուցանիշներով է 2023-ը ամփոփել Կոնվերս Բանկի Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտը:

2023թ-ին Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտի գործունեությունը հիմնականում ուղղված է եղել ՓՄՁ ֆինանսավորման համար բարենպաստ միջավայրի զարգացմանը, լիզինգային ֆինանսավորման խթանմանը, ինչպես նաև կորպորատիվ վարկային պրոդուկտների վերանայմանն ու նոր պրոդուկտների ներդրմանը:

Թիմի ջանքերով 2023թ. վերջի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Բանկի կորպորատիվ վարկային պորտֆելն աճել է 18%-ով: 2023թ. լիզինգային ֆինանսավորման խմբի կազմավորման և Converse Leasing պրոդուկտի ներդրման շնորհիվ հատկապես տպավորիչ աճ է գրանցվել լիզինգի ֆինանսավորման ոլորտում:

Եթե դիտարկենք ըստ ոլորտների, ապա մեծ է հատկապես առևտրի, շինարարության և ծառայությունների ոլորտների ընկերությունների ֆինանսավորման ծավալը: 

Վերը նշված ցուցանիշները վկայում են բիզնես գործընթացների արդյունավետության, Բանկի առաջարկների նկատմամբ պահանջարկի մասին: Ոչ պակաս կարևոր դերակատարում է ունեցել պոտենցիալ հաճախորդների հետ ամենօրյա շփումը, ֆինանսավորման հարցում ցուցաբերվող ճկունությունը և անհատական մոտեցումը:

  • Որո՞նք են Կոնվերս Բանկի սկզբունքներն ու արժեհամակարգը բիզնեսի ֆինանսավորման առումով:

Կոնվերս Բանկի համար բիզնեսի ֆինանսավորումն ինքնանպատակ չէ. մենք կատարում ենք ներդրում բիզնեսի կայացման և զարգացման համար, բացի ֆինանսավորումը՝ տալով անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցելով բիզնեսի ֆինանսավորման լավագույն լուծումը գտնելու հարցում, հաճախորդների հետ անցնելով բիզնեսի կայացման ու զարգացման ողջ ճանապարհը, անհրաժեշտության դեպքում կիսելով պատասխանատվությունն ու ռիսկերը:

Մեր հաճախորդներին առաջարկում ենք շուրջօրյա հասանելիություն սպասարկող մենեջերների հետ, աջակցություն, ճկուն մոտեցումներ:

Կարևորում ենք նաև հենց հաճախորդի նախընտրելի միջավայրում սպասարկումը՝ բացի Բանկ այցելելուց առաջարկելով թվային գործիքակազմ, ինչպես նաև տարբեր պրոդուկտների շրջանակում ֆինանսավորում ստանալու հնարավորություն:

  • Ի՞նչ պրոդուկտներով և հնարավորություններով է ներկայանում Կոնվերս Բանկը շուկայում:

Կոնվերս Բանկն այսօր առաջարկում է լայն գործիքակազմ բիզնեսի ամենատարբեր ֆինանսական կարիքները հոգալու համար՝ սկսած տարբեր նպատակայնության և ժամկետայնության վարկավորումից մինչև լիզինգ, ակրեդետիվների թողարկում, միջազգային առևտրի ու գործարքների ֆինանսավորման լայն գործիքակազմ:

Բարեփոխումների ճանապարհին մենք իրականացրել ենք ծավալուն ուսումնասիրություն հաճախորդների շրջանում: Հավաքագրված տվյալների հիման վրա մշակվել է նոր թվային ռազմավարություն. մեր ծառայություններն ու դրանց մատուցման եղանակները լինելու են առավել նպատակային, անհատականացված և ուղղված հաճախորդների փորձառության բարելավմանը:

Մենք շարժվելու ենք բիզնեսի ֆինանսավորման թվային գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ, սակայն եթե հաճախորդը խորհրդատվության կամ անմիջական շփման կարիք ունենա, ապա նրան սիրով սպասելու ենք մասնաճյուղերում։

Ինչ վերաբերում է ներկայում գործող թվային լուծումներին, ապա այսօր հաջողությամբ գործում է Կոնվերս Բանկի բիզնես վարկերի առցանց հարթակը՝ sme.conversebank.am: Հարթակում 24/7 ռեժիմով իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդները կարող են դիմել վարկավորման համար ու սեղմ ժամկետներում ստանալ ներկայացված հայտի նախնական կարգավիճակ: 

Արդեն մոտ մեկ տասնամյակ է հաջողությամբ գործում է նաև Converse Business հավելվածը, որի թարմացված տարբերակը հաճախորդներին ենք ներկայացրել վերջերս: Այն տնտեսվարողներին հնարավորություն է տալիս հարմարավետ միջավայրում շուրջօրյա կառավարել բիզնես ֆինանսներն ու իրականացնել տարատեսակ գործառնություններ:

Նշված երկու թվային լուծումն էլ պարբերաբար թարմացվում են, հարմարեցվում ժամանակի և հաճախորդների պահանջմունքներին: 

-Որո՞նք են լինելու Բանկի գործունեության հիմնական ուղղությունները 2024-ին և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

2024-ին մեր գործունեությունն ուղղված է լինելու թվային գործիքակազմի ընդլայնմանը, Բանկի՝ բիզնեսի ֆինանսավորման տեսանկյունից գրավչության բարձրացմանը: Քայլեր կձեռնարկվեն ֆինանսավորման գործող պայմանների բարելավման ուղղությամբ, ինչի շնորհիվ Կոնվերս Բանկը շուկայում հանդես կգա նոր մրցունակ պրոդուկտներով և առաջարկներով՝ հաճախորդներին տալով ֆինանսավորման լայն հնարավորություններ:

Կարծում եմ՝ փոփոխությունները դրական կընկալվեն հաճախորդների կողմից, ինչը կարտացոլվի 2024-ի արդյունքների վրա պորտֆելի աճի տեսքով:

Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու