Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Գոյ թատրոնը պետք է Երևանին, պետք է հայ հանդիսատեսին, պետք է Հայաստանին. «Մուզանավ» մշակութային հասարակական կազմակերպության

ԳՈՅ թատրոնի հետ վերջին մեկ տարվա ընթացքում կատարվողին դժվար է ռացիոնալ բացատրություն գտնել։ Պաշտոնական մեկնաբանությունները մինչ այս պահը համոզիչ չեն եղել, քանի որ թատրոնին առաջարկվում է ոչ թե հաստիքների կրճատում (եթե խնդիրը պետական միջոցների խնայողությունն է), այլ` պարզապես ինքնուրույնության կորուստ։

Գոյ-ին առաջարկվում է հակաբնական բան` դադարել գոյություն ունենալ։

Ստացվում է` փոքր թատրոնները Հայաստանում չե՞ն կարող ինքնավար լինել։ Մեր երկրին պետք չե՞ն փոքր թատրոններ, ինքնուրույն մտածող, ազատ որոշումներ կայացնող մշակութային, արվեստային միավորներ։

Գոյ ազգային փորձարարական թատրոնը և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բոլորովին տարբեր թատերական միավորներ են։ Նրանք նույն շենքում են գտնվում միայն տեխնիկական պատճառներով։

«Մայր թատրոնի» տանիքի տակ գտնվող դատարկ, անբարեկարգ, ոչնչի չծառայող տարածքը ավելի քան 35 տարի առաջ հատկացվել է Գոյ անկախ թատերախմբին, և այդ պահից սկսած այդ անխնամ տարածքը սկսել է փոխվել, դարձել է դահլիճ։ Գոյի մարդկանց ձեռքերով են այդտեղ գոյացել բեմը, հանդիսատեսի տարածքը, նստարանները, և այլն։ Դահլիճը ֆիզիկապես գտնվում է Մայր թատրոնի տարածքում, բայց այդ «մոր» հետ այն կապված է միայն տեխնիկական պորտալարով։ Սրանք երկու` լրիվ առանձին, այլ տրամաբանության մեջ գործող թատրոններ են։ Փոքր թատրոնն ունի բոլորովին այլ հանդիսատես, այլ խաղացանկ, այլ ոճ, այլ տրամաբանություն։

Փոքր թատրոնները կարևորագույն տեղ ունեն ցանկացած` իրեն մշակութային համարող երկրի կյանքում։ Թատրոնի դերն անհնար է չափել նստարանների կամ վաճառվող տոմսերի քանակով։ Երկու` օրգանապես տարբեր միավորների փոխպատվաստումից չի կարող ծնվել միասնական օրգանիզմ։

Գոյն այսօր հանգել է լավագույն որոշմանը, որին կարելի էր գալ այս իրավիճակում` շարունակել գործել իր նույն տարածքում` արդեն անկախ կարգավիճակով, որպիսին այն հանդիսանում էր 22 տարի շարունակ` նախքան ՊՈԱԿ դառնալը (2010թ.)։ Գոյին ընդամենը պետք է մի փոքր աջակցել` նորից անկախանալու ճանապարհին, որպեսզի թատրոնը հասցնի վերականգնել ինքնաֆինանսավորման ուղիները և ավելի վստահ շարունակի իր անկախ ճանապարհը։

Գոյ թատրոնը պետք է Երևանին, պետք է հայ հանդիսատեսին, պետք է Հայաստանին։ Գոյը պետք է պահպանի իր ձեռքերով ստեղծած դահլիճը և ստանա աջակցություն` անկախ կարգավիճակին վերադառնալու ճանապարհին։

«Մուզանավ» մշակութային հասարակական կազմակերպություն
Հայտարարությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սատարել Գոյ թատրոնին` իր ստեղծագործական իրավունքի իրացման ճանապարհին։ Միացողներին խնդրում ենք մեկնաբանություններում նշել իրենց անունը, կարգավիճակը և կիսվել այս հայտարարությամբ իրենց էջերում։

Հարգանքով` Մուզանավ ՀԿ հիմնադիր/նախագահ, երգահան, Գոյ թատրոնի հանդիսատես ու բարեկամ` Լիլիթ Բլեյան

Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Հպարտ ենք, որ Սյունիքի մարզը հանրապետությունում առաջատարն է աշխատավարձերի ցուցանիշով. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու