Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան

Հայաստանի իշխանությունները փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ և ադրբեջանցիներին հանձնում Տավուշի 4 գյուղերը։ Օրերս տեղի է ունեցել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը, որի ընթացքում Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն արձանագրություն են ստորագրել։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել Տավուշի մարզի 4 գյուղերն ադրբեջանցիներին վերադարձնելու վերաբերյալ։

Փաշինյանն այս կերպ առաջ է մղել իր իսկ հայտարարությունը՝ կատարելով Ադրբեջանի պահանջը, ընդ որում, օրեր շարունակ իշխանությունը հանրությանը փորձում էր համոզել, թե ամեն ինչ լինելու է գյուղացիների ուզածով, որևէ խնդիր չի լինելու, իսկ ճանապարհներն էլ չեն հայտնվելու Ադրբեջանի տիրապետության տակ։

Այս պահի դրությամբ կարելի է այլևս փաստել, որ Նիկոլ Փաշինյանն առնվազն լկտիաբար ստել է հասարակությանը։ Գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ են անում, իսկ ապրիլի 22-ի երեկոյան հանդիպում են ունենալու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, քննարկելու սահմանազատման և սահմանագծման հարցերը, ներկայացնելու իրենց մոտեցումները։ Ինչ էլ որ ասվի, փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ծանրագույն հետևանքներ են ունեցել Հայաստանի Հանրապետության համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար, իսկ ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է։ «Նիկոլ Փաշինյանը գնում է գյուղ, գյուղացիներին հավաքում է ու սկսում է հիմնավորել ու համաձայնություն ստանալ, որ 4 գյուղ պետք է տալ Ադրբեջանին, որովհետև այդ գյուղերն ադրբեջանական են: Առաջինը՝ եթե դու դիվանագետ ես, դու գնում ես բանակցության, կապ չունի, թե այդ գյուղերն ումն են, իսկ եթե դու բանակցում ես, ինքներդ եք ասում, որ 31 գյուղերի տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Դե լավ, թող երկու գյուղի տարածքներից էլ իրենք դուրս գան, դա է դիվանագիտությունը: Հետո, դիվանագիտական ամենամեծ սխալը. ինչի՞ են սկսել Տավուշից, ինչի՞ համար, երբ որ իրենք Սև լճի ուղղությամբ մտել են, Ջերմուկի ուղղությամբ մտել են, Վարդենիսի ուղղությամբ մտել են մեր տարածք, եկեք այդտեղից սկսենք, ինչի՞ եք գնացել այնտեղից սկսում»,- նշում է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Փաշինյանն այսօր նաև հաստատել է՝ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշի մարզից։ Ըստ Կարապետյանի, դա հետևանք է, որ միջնորդին, որը ռուսական կողմն էր, հանել են բանակցություններից: «Դա էլ է դիվանագիտական նոնսենս, ասում է՝ ինձ հետ պետք է հավասար խոսես, ինքը քեզ հաղթել է, ասում է՝ չտաս կխփեմ, կարճ, ասում է, չկա երրորդը, որ ասի՝ քեզ խելոք պահի: Ու երրորդ կողմը կարող էր լինել միայն ռուսական կողմը»,- նշել է Արշակ Կարապետյանը:

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան