Այսօր՝ 16 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից

Մինչ 44-օրյա պատերազմը «Արցախը Հայաստան է և վերջ», «Աղդամն իմ հայրենիքն է» ասողներն այսօր կաշվից դուրս են գալիս՝ հանրությանը փորձելով համոզել, թե Արցախը բոլորովին էլ Հայաստանի մաս չէ, այլ Ադրբեջանի ինքնիշխան տարածք։

Փաշինյանն այս կեղտոտ նարատիվը տանում է իր գրեթե բոլոր ելույթներում։ Օրերս էլ «Քաղաքացու օրվան» նվիրված իր ուղերձում, ինչպես և Գավառում երիտասարդների առջև ունեցած բանախոսության ժամանակ, կրկին անդրադարձել է տարածքային ամբողջականությանը, նշել, թե սահմանազատման որոշումները կայացնում են այն բանի արձանագրմամբ, որ պետության կարևոր նախապայմաններից մեկը տարածքն է և տարածքային ամբողջականությունը։ «Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն, տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»,- հայտարարել է Փաշինյանը։

Վերջինիս տրանսֆորմացիայի մասին բազմիցս է գրվել, խնդիրը մեկն է՝ ո՛չ Փաշինյանը, ո՛չ իր իշխանության որևէ ներկայացուցիչ քաղաքական, մարդկային, բարոյական սկզբունքներ չունեն, ընդ որում, զարմանալիորեն իրենք էլ խոստովանում են այդ հանգամանքը։

Իշխանության գալուց հետո Փաշինյանը հայտարարել էր, թե իր քաղաքական ուժը իզմ-եր չի դավանում, իսկ իզմ-եր չդավանող, գաղափարախոսություն չունեցող քաղաքական ուժից ցանկացած բան կարելի է սպասել, որևէ բարոյական արգելանք չունեն, այսօր արևմտամետ են, վաղը կարող են լինել ռուսամետ։ Երեկ ասում էին «Արցախը Հայաստան է և վերջ», այսօր Լեռնային Ղարաբաղ են հռչակել և հանձնել Ադրբեջանին՝ ընթացքում էլ հազարավոր զոհեր տալով։

Քարոզչական այս նարատիվը նաև շարունակվում է Տավուշի ուղղությամբ, փորձում են համոզել, թե Ադրբեջանին տրվելիք տարածքներն ադրբեջանական գյուղեր են, մինչդեռ հենց Տավուշից ազդակներ են գալիս, որ Փաշինյանը ձեռքի հետ շատ ավելի մեծ տարածքներ է նվիրում Ադրբեջանին, քան ի սկզբանե հայտարարել էր։ Այդ մասին ահազանգում են նաև այն գյուղապետերը, որոնք դժբախտություն են ունեցել հանդիպել Փաշինյանի և նրա տեղակալ Մհեր Գրիգորյանի հետ։

Սոնա Անտոնյան

Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա Սողոմոնյան Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճի Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Արարատում. «BMW»-ն բախվել է գազախողովակին, ապա բնակչի շինության պատին, վիրավորներ կան Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. Կամենդատյան Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Քավության նոխազի փնտրտուքներով ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառում Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ Ծառուկյան Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազություն