Արցախն ու Հայաստանը միայն զենքո՛վ պիտի պաշտպանենք, ուժեղացնե՛նք և հզորացնե՛նք. Խաչիկ Ասրյան
Հայե՛ր
Արցախն ու Հայաստանը մեզ համար բեռ չեն, հոգս չեն, խնդիր չեն. Արցախն ու Հայաստանը մեր պատի՛վն են, մեր արժանապատվությո՛ւնը, ասել է թե՝ մեր ընտանի՛քը, մեր ծնողնե՛րը։
Մենք ո՛չ երազող ենք, ո՛չ էլ դիտորդ, մենք կռվո՛ղ ենք՝ հանուն Արցախի՛, հանուն Հայաստանի՛, հանուն Հայ ազգի պաշտպանությա՛ն, ուժեղացմա՛ն, հզորացմա՛ն։
Ես զենք միշտ վերցրել և վերցնելո՛ւ եմ՝ ի՛մ Արցախի, ի՛մ Հայաստանի, ի՛մ Հայ ազգի թշնամիներին սատկացնելու համա...
Հայը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ չէ Հայրենիքը թշնամուն հանձնելու գնով փրկել սեփական կյանքը. Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունը
Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում, երբ Թուրքիայի օգնությամբ ադրբեջանական կողմը, 21-րդ դարում, բոլոր միջազգային, բարոյական և հումանիտար նորմերին հակառակ, սեղմելով օղակը մեծացնում է ճնշումը և՛ Հայաստանի, և՛ Արցախի նկատմամբ, և փաստացի, միջազգային հանրության աչքի առաջ իրականացնում հայ ժողովրդի հերթական արտաքսում իր հարազատ բնօրրանից՝ դիմադրելու և համայն հայության ներուժը ի շահ հայրենիքի ծառայեցնելու հն...