Այսօր՝ 26 դեկտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը

«Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման նախօրեին կայացած հանրահավաքում մի խումբ նախկին դիվանագետներ ներկայացրեցին համապարփակ փաստաթուղթ Հայաստանի արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ արձանագրելով, որ գործող իշխանությունները իսկական դավաճանական քաղաքականություն են վարում, իսկ Ալմա-Աթիի հռչակագիրը սահմանազատման գործընթացում որպես հիմք ընդունելը հակաօրինական է և քրեորեն պատժելի արարք։

Հայտարարությունն ամբիոնից ընթերցել էր ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, իսկ այն կազմել էին «Դիվանագետների խորհուրդ» նորաստեղծ կազմակերպությունը, որի կազմում են նախկին նախարարներ, փոխնախարարներ, դեսպաններ, որոնք ահռելի դիվանագիտական աշխատանքային փորձ ունեն։ Բնավ զարմանալի չէ գործող իշխանությունների չափազանց նյարդային արձագանքը դիվանագետների հայտարարությանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նրանց ընդհուպ դասալիք էր անվանել։

«Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որոնք լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը, բառացի նույն օրերին, երբ Հայաստանի սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում, կամ ունեցել ռազմական ագրեսիա, որևէ կաթիլ լրջություն այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ»,-ասել էր Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Դիվանագետներից Ավետ Ադոնցը, որը ԱԳՆ նախկին փոխնախարար էր, պարզունակ և գավառամիտ է անվանել Արարատ Միրզոյանի մեղադրանքները։

«Ինչպես կարող է նման պրիմիտիվ մտածելակերպով մարդն աշխատանքային հարաբերություններ հաստատել օտարերկրյա գործընկերների հետ, ես չեմ էլ խոսում բանակցելու նրա ունակության մասին, դա պրիմիտիվիզմի վերին աստիճանի դրսևորում է»,- նշել էր Ավետ Ադոնցը։

Ըստ էության, գործող իշխանությունները հրաշալի հասկանում են իրենց քայլերի ողջ վտանգավորությունը և նաև իրենց իշխանության համար վտանգ են զգում, այլապես նույնիսկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որն առանձնապես ներքաղաքական հարցերին չի խառնվում և դիրքորոշումներ չի արտահայտում, նման նյարդային արձագանք չէր ունենա։

Իրինա Հովսեփյան

Արևային մարտկոցներ օդապարիկների վրա. Գիտնականները գտել են ավանդական արևային մարտկոցների օգտագործման սահմանափակումները շրջանցելու միջոց Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները Տեր-Պետրոսյանի ապտակը Փաշինյանին Թուրքիան և Ադրբեջանն ակտիվացնում են իրենց ճնշումները Փաշինյանը չի մասնակցի նաև ԵԱՏՄ նիստին Տնտեսության վատատեսական սցենարներն իրականանում են Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում «Քո կողքին» աջակցության ծրագրի շահառուները՝ IDBank-ում Անհիմն առաջարկների ներկայացումը կարող է առաջացնել տնտեսական ու հասարակական ցնցումներ Cat 6040-ի ու Բելազի համարդրությունը դարձնում է անհնարինը հնարավոր Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե Հովհաննիսյան Այս վարչախումբը պետք է հասկանա, որ մեզ անվերջ խաբել չի կարող. ՀայաՔվե Ինչի՞ մասին է իրական կրթությունը․ Մենուա Սողոմոնյան Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ» Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ» «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ» Աննախադեպ ցուցանիշ. «Թիմի» նորագույն մանրաթելային ցանցն արդեն հասանելի է Հայաստանի 350 հազար ընտանիքի. «Փաստ» Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Զախարովան Սանդուին համեմատել է Զելենսկու հետ Ֆանտաստիկ է. Ունայ Էմերին՝ Էդի Հաուի աշխատանքի մասին Առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներկրման կարգի մեջ փոփոխություններ են եղել. ինչու են դժգոհում ֆիզիկական անձինք կառավարության որոշումից Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով Իմ համար իմ անունն ու արժանապատվությունը որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել․ Լիաննա Մանուկյան Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. Էրդողան «Ավելի է երիտասարդացել». Լուիզա Ներսիսյանը՝ նոր ու անսովոր կերպարում ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ) «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը նախաձեռնել է տոնական միջոցառումների շարք՝ ուշադրության կենտրոնում պահելով արցախցի երեխաներին Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա նշելու Հաղթանակի օրը Մհեր Ավետիսյանի Ամանորյա ուղերձը Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132 000 FTN-ով Ամիօ բանկի հայտարարած մրցույթը շարունակվում է Մրցանակը՝ շքեղ weekend Աբու Դաբիում Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին Ցանկալի ամանորյա նվեր բոլորի համար