Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի քանի անգամ ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում և անհրաժեշտ է պատրաստ լինել այդ իրադարձություններին․ Արշակ ԿարապետյանԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ Ի՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային եւ պետական շահերի միջեւԻնչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»․ Աննա ՂուկասյանըՄարդիկ ուզում են աշխատել, ոչ թե արտագաղթել. ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնաՆիկոլ Փաշինյանը քլունգը ձեռքին քանդում է Հայաստանի հիմքը. Արսեն ՎարդանյանC360. Օրիգինալ նվերներ կանանց համար Հայաստանը` միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում. ի՞նչ կտա Ամերիաբանկի` FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը «Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ. Էդմոն ՄարուքյանԳյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. Աշոտ Մարկոսյան Կենսաթոշակների բարձրացման հիմնական պատճառը իշխող ուժի վախն է․ Մենուա ՍողոմոնյանԶինված հայ ժողովուրդը միշտ որպես սպառնալիք է դիտարկվելու հակառակորդի կողմից․ Ավետիք ՔերոբյանՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Հասարակություն

Տասնինը կաթոլիկ հոգեւորականներ եւ գիտնականներ Հռոմի պապին հերետիկոս հայտարարելու կոչ են արել

Տասնինը կաթոլիկ հոգեւորականներ եւ գիտնականներ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հերետիկոս հայտարարելու կոչ են արել։ Սա տարբեր հարցերում տարաձայնությունների պատճառով ուլտրապահպանողականների առաջին գրոհը չէ պոնտիֆիկի վրա՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Խմբի ամենաակտիվ ներկայացուցիչ հայր Էյդան Նիքոլսը 70-ամյա բրիտանացի հոգեւորական է դոմինիկացիների միաբանությունից եւ բազմաթիվ գրքերի հեղինակ եւ անգլախոս աշխարհում ամենահարգված աստվածաբաններից մեկը։ Մնացած մասնակիցներն այդքան հայտնի չեն։

«Մենք դա արել ենք որպես ծայրահեղ միջոց, որպեսզի արձագանքենք կուտակվող վնասներին, որոնք պատճառում են Ֆրանցիսկոս պապի խոսքերն ու գործողությունները մի քանի տարիների ընթացքում, ինչը պատճառ է դարձել Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ ամենալուրջ ճգնաժամերից մեկին»,- ասվում է 20 էջանոց նամակում։

Նամակում ասվում է, որ Ֆրանցիսկոսը շատ է մեղմացրել մի շարք հարցերում եկեղեցու դիրքերը։ Նամակի հեղինակները կարծում են, որ նա բավարար չափով կտրուկ չի դատապարտում աբորտները եւ շատ հանդուրժող է գեյերի, բողոքականների եւ մահմեդականների հանդեպ։

Նամակը երեքշաբթի օրը հրապարակվել է պահպանողական LifeSiteNews կաթոլիկ կայքում, որը բազմիցս Հռոմի պապի քննադատման հարթակ է դարձել։ Անցյալ տարի կայքը հրապարակել է փաստաթուղթ, որում Վաշինգտոնում Վատիկանի նախկին դեսպան, արքեպիսկոպոս Կառլո Մարիա Վիգանոն կոչ է անում պոնտիֆիկին հեռանալ պաշտոնից։

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը որեւէ կերպ չի մեկնաբանել նամակը, որը պարունակում է տասնյակ ծանոթագրություններ, մեջբերումներ Աստվածաշնչից, նախկին պոնտիֆիկների արտահայտություններ եւ առանձին մատենագիտություն։ Նամակի հեղինակները հանրությանը կոչ են անում ստորագրել առցանց միջնորդությունը։

Պահպանողականները պնդում են, որ Կաթոլիկ-հռոմեական եկեղեցին միակ իսկական եկեղեցին է, իսկ նրա անդամները պետք է նպաստեն, որ այլ մարդիկ իրենց հավատն ընդունեն։

Նամակի հեղինակները նաեւ քննադատում են 22 մարդկանց՝ մեծ մասամբ Եկեղեցու նախկին կամ ներկայիս ներկայացուցիչների՝ պնդելով, որ նրանց շփումները Պապի հետ հաստատում են հերետիկոսության մեղադրանքները։