«Դորիան» փոթորիկն ստացել է վտանգավորության հինգբալանի սանդղակով 4-րդ աստիճանը
Հզոր փոթորիկը, որը սպառնում է Ֆլորիդային, նաև Բահամյան կղզիներին ուժեղացել է՝ հասնելով 4-րդ կարգի: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը:
Ակնկալվում է, որ «Դորիան» փոթորիկն ավելի կուժեղանա, քանի որ կանցնի հյուսիս-արևմտյան Բահամյան կղզիներ:
Բահամյան կղզիներից եկող հաղորդագրությունների համաձայն՝ զբոսաշրջիկները փորձում են հեռանալ՝ նախքան միջազգային օդանավակայանի փակումը:
Ֆլորիդայում հայտարարվել է արտակարգ դրություն, բնակիչներին հորդորել են պահել բավարար քանակությամբ սնունդ, ջուր և դեղորայք՝ առնվազն մեկ շաբաթվա համար: