Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
 «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՍև ծովը չպետք է դառնա բախմшն ասպարեզ, դա կվնասի և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային․ ԷրդողանՀայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Արյան մեջ շաքարի մակարդակի գրեթե կրկնակի իջեցումը կապված է սրտի կաթվածի և ինսուլտի ավելի ցածր ռիսկի հետ․ The Lancet Diabetes & EndocrinologyՍյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՔիմ Քարդաշյանը սև կրծկալով զարմացրել է Սուրբ Ծննդյան երեկույթի հյուրերին Միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՎաղը մետրոն կաշխատի մինչեւ 01.00–ն Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԳազայի հատվածում «Բայրոն» փոթորկի հետևանքով առնվազն 14 մարդ Է զոհվել 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են հաջորդ տարի էլեկտրաէներգիայի ներկրման ավելացումըՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՎրաստանը կուժեղացնի վերահսկողությունը՝ մաքսային գոտիներում թմրանյութերի մաքսանենգության աճի պատճառովԶելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Զախարովա Էլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինԴեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտը կաշխատի ավելի երկար․ «Երևանի ավտոբուս»
Ժամանց

Կենդանակերպի 6 ամենավստահող նշանները

Ձկներ

Ձկները որերորդ անգամ իրենք իրենց խոստանում են, որ այլևս երբեք թույլ չեն տա իրենց մոլորեցնել, բայց, չգիտես ինչու, երբեք չեն սովորում իրենց սխալների վրա ու հաճախ մարդկանց հնարավորություն են տալիս մանիպուլյացնել իրենց։ Ձկները շատ զգայուն են, երբեմն՝ նույնիսկ չափից առավել, և նրանք լավ կանխազգացում ունեն, միայն թե նրանք դրան այնքան էլ ականջ չեն դնում։

Նրանք հաճախ իդեալականացնում են մարդկանց՝ նրանց մեջ նկատելով միայն լավ որակներ, դրա համար էլ հաճախ աչք են փակում ակնհայտ բաների վրա։ Ձկները պետք է վստահեն իրենց կանխազգացմանը ու ուշադրություն դարձնեն տագնապային նշանների՝ մանիպուլյատորի մարմնի լեզվի, դեմքի արտահայտության ու ձայնի տոնի վրա։

Էմոցիոնալ անվտանգության համար Ձկները պետք է մի փոքր պակաս վստահող լինեն ու առավել տեղեկացված մարմնի լեզվի մասին, հատկապես, երբ այն հակասում է ասվածին։

Կշեռք

Կշեռքները կենդանակերպի ամենաբարի ու հուսալի նշաններից են, ինչը կարող է լինել՝ ինչպես առավելություն, այնպես էլ՝ թերություն՝ կախված այն բանից, թե շրջապատի մարդիկ ինչպես կօգտվեն այդ որակներից։ Կշեռքները կարող են ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջը, բայց որոշակի պահի նրանք պետք է արթնանան։

Եթե նրանց վրա անընդհատ ծիծաղում են կամ ինչ-որ բանում մեղադրում, նրանք պետք է նահանջեն ու հասկանան, թե ինչու է դա տեղի ունենում։ Այլ կերպ ասած՝ Կշեռքները պետք է հոգ տանեն իրենց մասին ու միևնույն սխալները չկրկնեն կրկին ու կրկին։

Խոյ

Խոյը շատ դյուրահավատ է, երբ սիրահարված է։ Նա տենչում է հավատալ սիրուն, անգամ, երբ շրջապատողները նրան խորհուրդ են տալիս զգուշանալ։ Սիրահարված Խոյը չի լսում իր ներքին ձայնին, որն իրեն նախազգուշացնում է, որ, երբ ինչ-որ բան շատ լավ է ճշմարտություն լինելու համար, սովորաբար հենց այդպես էլ տեղի է ունենում։

Հենց որ Խոյը բացվում է զուգընկերոջ առջև, նա կշարունակի անվերապահորեն վստահել նրան՝ չտեսնելով, որ ամեն ինչ տեղի է ունենում ոչ այնպես, ինչպես ցանկանում ես։ Խոյն ուժեղ չէ այն ռազմավարության մեջ, որ սկզբում լավ մտածի, հետո նոր գործի, և դրա համար էլ Խոյին հեշտ է խաբել սիրո մեջ։

Աղեղնավոր

Աղեղնավորը շատ խորաթափանց է, սակայն նա, որպես կանոն, միամիտ է։ Նա սպասում է, որ մարդիկ ընկերասեր են իրենց բնույթով ու հաշվի կառնեն իրենց շահերն ու հետաքրքրությունները, բայց ամեն ինչ տեղի է ունենում ոչ այնպես, ինչպես նա մտածել էր։

Աղեղնավորը հատկապես միամիտ է ճամփորդելիս։ Նա հավատում է, որ, օրինակ, տաքսիստն իրենից ավելի գումար չի վերցնի, անծանոթ մեկն օտար քաղաքում անվտանգ տեղ ցույց տալու փոխարեն՝ քաղաքի ամենավտանգավոր հատվածը չի ուղարկի, և այլն։ Աղեղնավորը պետք է լիովին վերահսկի ու ստուգի ինֆորմացիան ճամփորդությունների ընթացքում ու չենթադրի, որ բոլորը սիրալիր կլինեն իր նկատմամբ։

Խեցգետին

Կյանքում որոշակի բաներ կան, որոնք Խեցգետնին կարող են հատկապես ավելի  խոցելի դարձնել այն բանի համար, որ նրան օգտագործեն։ Երբ Խեցգետնի մոտ դեպրեսիա է, բաժանում սիրելիից կամ վեճ մտերիմ մարդու հետ, դա կարող է նրան չափազանց վստահող ու դյուրահավատ դարձնել։

Եթե Խեցգետինն իմանում է, որ ինչ-որ մեկը սթրեսի մեջ է, նա անպայման ցանկանում է օգնել նրան ու անել ամեն ինչ, որ նա իրեն ավելի լավ զգա, դրա համար էլ ենթադրում է, որ ուրիշներն էլ իրեն նույն կերպ կվերաբերվեն։ Եթե Խեցգետինը գտնվում է լարված էմոցիոնալ իրավիճակում, նա պետք է իրեն շրջապատի մարդկանցով, ում նա կարող է վստահել, և ովքեր կհետևեն, որ նրան ոչ ոք չխաբի։

Այծեղջյուր

Դուք կարող եք մտածել, որ կենդանակերպի այսպիսի գործնական նշանը չի կարող դյուրահավատ լինել ու բոլորին վստահել, բայց դուք սխալվում եք։ Այծեղջյուրը միշտ ցանկանում է հավատալ մարդկանց, դրա համար էլ հակված է կրկին ու կրկին խաբվել։ Նա չի ուզում հավատալ, որ ինչ-որ մեկը կօգտագործի իրեն կամ կձևացնի, որ սիրում է, որ իրենից իր շահը ստանա։

Լավ է, որ Այծեղջյուրը, ի տարբերություն այլ նշանների, սովորում է իր սխալների վրա, և դժվար թե ևս մեկ անգամ ծուղակն ընկնի։ Այնուամենայնիվ, նրա համար դժվար է դիմադրել զգացմունքներին, և, եթե պոտենցիալ զուգընկերը ոսկե սարեր է խոստանում, Այծեղջյուրը հավանաբար կրկին հնարավորություն ունի խաբվելու։