Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն։
WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,15 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 52,51 դոլար։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերին մատակարարմամբ, նվազել են 0,15 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 58,23 դոլար։