Ճապոնիայի կայսեր գահ բարձրանալուն նվիրված շքերթը կարող է տեղափոխվել «Հագիբիս» ցիկլոնի պատճառով
Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի գահ բարձրանալուն նվիրված շքերթը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 22-ին, կարող է տեղափոխվել «Հագիբիս» թայֆունի հետեւանքների պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ https://tass.ru հղում կատարելով ճապոնական հանրային հեռուստատեսությանը։
Նրա տվյալներով՝ ներկայում Ճապոնիայի կառավարությունը զբաղվում է այդ հարցի քննարկմամբ։ Շքերթի նոր ամսաթվի մասին ներկա պահին չի տեղեկացվում։
Ճապոնիայում շարունակվում են որոնողա-փրկարարական, ինչպես նաեւ «Հագիբիսի» հասցրած վնասի հետեւանքները վերացնելու աշխատանքները, որը առնվազն 77 մարդու կյանք է խլել։ «Հագիբիսը» հարվածել է Ճապոնիայի հիմնական տարածքին շաբաթ օրը եւ անցել Հոնսյու գլխավոր կղզու խաղաղօվկիանոսյան ափով։
Նրեկայիս կայսր Նարուհիտոն գահ բարձրացավ 2019 թվականի մայիսի 1-ին։ Այն ժամանակ նրան հանձնվեցին նրա լիազորությունների խորհրդանշանները՝ գլխավոր պետական եւ անձնական կայսերական կնիքները, ինչպես նաեւ այսպես կոչված սրբազան կայսերական խորհրդանշանները՝ թուրը եւ թանկարժեք յաշման։ Երրորդ նշանը՝ մետաղական հայելին, պահվում է տաճարում, որտեղ խորհրդանշորեն գալիս է Արեւի աստվածուհի Ամաթերասուն՝ ճապոնական միապետերի առասպելական նախամայրը։ Բայց գլխավոր արարողությունն այդ առիթով նախատեսվում էր հոկտեմբերի 22-ին, ինչպես նաեւ նոյեմբերին։