Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է շուրջ 3,5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կազմել է 476.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.33 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.69 դրամ (աճել է 3.49 դրամով) բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 615.98 դրամ (աճել է 7.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.45 դրամ (աճել է 0.03 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 264.3 դրամ, ոսկի՝ 22,748.14 դրամ, պլատին՝ 13,602.01 դրամ: