Լիլիթ Մակունցն ու Հովիկ Աղազարյանն էլ կարող են նոր պաշտոններ ստանալ
Հոկտեմբերի 17-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի ու մի շարք այլ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը 30 կողմ, 4 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ` փոխարինելով Տարոն Մարգարյանին:
Հետաքրքիր է, որ նախորդ իշխանությունների հետ համեմատություններից անգամ հիստերիայի մեջ ընկնող նորօրյա իշխանավորները տառացիորեն կրկնում են նախկինների բոլոր արատավոր քայլերը՝ խցկվելով ու անունները դակելով անգամ այնտեղ, ուր մինչև իշխանափոխությունը անգամ պահակը իրենց ներս չէր թողնի... Կարևորը՝ իրենցը լինի:
Այս տրամաբանությամբ առաջնորդվելով՝ չի բացառվում, որ առաջիկայում գեղասահքի ֆեդերացիան կղեկավարի Լիլիթ Մակունցը, իսկ Գնդեվազի վոյեյբոլի թիմի ավագի պարտականությունները կստանձնի Հովիկ Աղազարյանը...