Բավարարված եմ վերջին 1,5 տարվա ընթացքում ՊԵԿ-ի աշխատանքով. Նիկոլ Փաշինյան
Պետականության զարգացման համատեքստում հիմնական խնդիրներից մեկը եղել է ոլորտային որակյալ ռազմավարությունների բացակայությունը եւ մյուս ոլորտային ռազմավարությունների հետ փոխկապակացվածության եւ փորգործծակցության բավարար մակարդակի բացակայությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Գյումրիում Պետական եկամուտների կոմիտեի՝ Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ՊԵԿ-ն այս հարցում բավական կառուցաղական դեր է ունեցել. «Ընդհանուր առմամբ բավարարված եմ վերջին 1,5 տարվա ընթացքում ՊԵԿ-ի աշխատանքով: Ըստ էության, ՊԵԿ-ն իմ առաջադրած խնդիրները մակրո մակարդակում լուծել է, միկրո մակարդակում դեռ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ռազմավարության ընդունումը շատ կարեւոր է այդ լուծումները իրականացնելու համար»,-ասաց նա: