Ոչ թե ռևանշ, այլ երկրորդ պարտությունդ. Նուրմագոմեդովի հայրը՝ Մաքգրեգորին
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հայրն անդրադարձել է իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի Մոսկվայում արած հայտարարությանը:
«Եթե դու այդքան շատ ես ցանկանում մենամարտել, ապա կստանաս այդ հնարավորությունը: Դա չի լինի ռևանշ, այլ կլինի քո երկրորդ պարտությունը»,- Աբդուլմանապ Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը հոկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Խաբիբ Նուրմագոմեդովը վախենում է մենամարտել իր հետ:
Մաքգրեգորը նաև նշել էր, որ իր հաջորդ մենամարտը կանցկացնի հաջորդ տարվա հունվարի 18-ին: