Saudi Aramco նավթային հսկան հայտնել է բաժնետոմսերի առաջիկա հրապարակային տեղաբաշխման մասին
Saudi Aramco նավթային ընկերությունը հաստատել է, որ նախատեսում է իր բաժնետոմսերի (IPO) հրապարակային տեղաբաշխում, հայտնում է BBC-ն:
Իր որոշման մասին նավթային հսկան հայտնել է Twitter-ում արաբերենով՝ գործարքի մանրամասները չներկայացնելով:
Բիզնես շրջանակներում աղբյուրները հայտնում են, որ հասանելի կլինեն ընկերության բաժնետոմսերի 1-2 տոկոսը:
Saudi Aramco ընկերության արժեքը գնահատվում է մոտ 1,2 տրլն դոլար: