1,5 տարում տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ի չափը կրկնապատկել ենք. Փաշինյան
2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ ընդգծել է. «2018 թվականի տասը ամիսներին այս թիվը եղել է 97 միլիարդ:
2017-ի տասը ամիսներին՝ 54 միլիարդ:
Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում այս թիվը ավելի քան կրկնապատկել ենք, շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսությանը»: