Դոնի Ռոստովից Երեւան եւ հակառակ ուղղությամբ չվերթը հետաձգվել է խիտ մառախուղի պատճառով
Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանից 8 ավիաչվերթ է հետաձգվել խիտ մառախուղի պատճառով: Դրանց թվում Դոնի Ռոստով-Երեւան եւ Երեւան-Դոնի Ռոսով չվերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առավոտյան ժամը 7-ից խիտ մառախուղի պատճառով մի շարք չվերթներ են հետաձգվել»,- գործակալությանն ասել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ հետաձգվել է 4 չվերթ Մոսկվայից, Երեւանից եւ Նիժնեկամսկից, եւ 4 չվերթ դեպի Մոսկվա, Նիժնի Նովգորոդ եւ Երեւան:
Ավելի վաղ Դոնի Ռոստովի քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների վարչությունը զգուշացրել է, որ նոյեմբերի 6-ի առավոտյան կպահպանվի խիտ մառախուղը, եւ կոչ է արել զգույշ լինել: