Արթուր Վանեցյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Աբրահամ Խաշմանյանի հետ․ վերջինս կարող է գլխավորել հավաքականը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որոնք համաձայն՝ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը լինելու է հենց Աբրահամ Խաշմանյանը։ Հրապարակված լուսանկարը էլ ավելի է թեժացրել առկա խոսակցությունները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր Ալեքսանդր Գրիգորյանը ժամանել է ՀՖՖ պայմանագիր կնքելու համար, սակայն գործարքը չի կայացել։ Գրիգորյանին հայտնել են, որ շուտով պայմանագիր է կնքվելու մեկ այլ մասնագետի հետ։