Դարպասապահի հեռացումից հետո «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը փոխարինել է նրան ու մի քանի սեյվ կատարել
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ուժերը չափեց իտալական «Ատալանտայի» հետ:
Հանդիպման 81-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց անգլիական թիմի դարպասապահ Կլաուիդո Բրավոն, որը 46-րդ րոպեին փոխարինել էր մանչեսթերյան ակումբի հիմնական դարպասապահ Էդերսոնին:
Բրավոյի հեռացումից հետո «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Կայլ Ուոլքերը հագավ թիմի դարպասապահի համազգեստը և ավելի քան 10 րոպե անառիկ պահեց դարպասը՝ կատարելով մի քանի սեյվ:
«Ատալանտա» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: