Նավթի համաշխարհային գները նվազում են
Նոյեմբերի 7-ին նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,87 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 56,74 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով, նվազել են 0,93 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 61,93 դոլար: