Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը սկսեց մարզումային հավաքը Երեւանում (ֆոտո)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ սկսեց մարզումային հավաքը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում՝ պատրաստվելով Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին։
Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կընդունի հույներին, նոյեմբերի 16-ին կավարտի մարզումային հավաքը Երեւանում եւ կմեկնի Պալերմո, որտեղ նոյեմբերի 18-ին կանցկացնի վերջին ընտրական խաղը Իտալիայի թիմի հետ։
Դարպասապահներ
Արամ Հայրապետյան, «Ուրարտու»
Գևորգ Կասպարով, «Գանձասար-Կապան»
Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)
Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»
Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա»
Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)
Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)
Կիսապաշտպաններ
Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա)
Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)
Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)
Հարձակվողներ
Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»
Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան)