Կլիմայի փոփոխության խնդրի լուծման համար աշխարհին «մեծ կոալիցիա» է անհրաժեշտ
Կլիմայի փոփոխության խնդրի լուծման համար աշխարհին «մեծ կոալիցիա» է անհրաժեշտ։ Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլն այն բանից հետո, երբ ՄԷԳ-ը ավելի վաղ ներկայացրել էր 2019թ․ World Energy Outlook զեկույցը։
Զեկույցում դիտարկվում են քաղաքականության եւ մոլորակի վրա դրանց ազդեցության երեք տարբեր սցենարներ՝ քաղաքականության ընթացիկ սցենար, քաղաքականության հայտարարված սցենար եւ կայուն զարգացման սցենար։
Բիրոլը բացատրել է, որ կայուն զարգացման ոլորտում նպատակներին հասնելու համար կառավարություններին անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել տեխնոլոգիական լուծումներին, մասնավորապես, էներգիայի նորացվող աղբյուրներին, միջուկային էներգիային, ինչպես նաեւ՝ ածխածնի պահպանմանը։
«Ես կարծում եմ․ որ աշխարհին անհրաժեշտ է մեծ կոալիցիա, որի մեջ կմտնեն կառավարություններ, ներդրողներ, արդյունաբերություն եւ աշխարհում այն մարդիկ, որոնք անկեղծորեն հետաքրքրված են ու հավատարիմ են կլիմայի փոփոխության խնդիրների լուծմանը»,- ասել է նա՝ հավելելով․ «Տեխնոլոգիան եւ քաղաքական կամքը Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու էական գործոններն են»։