Եվրո Մ-21․ Հայաստանի թիմը պարտվեց իռլանդացիներին (ֆոտոռեպորտաժ)
Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի Մ-21 հավաքականն Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հյուրընկալեց Իռլանդիայի Մ-21 թիմին պարտություն կրեց նվազագույն հաշվով։
Միակ գոլը 63-րդ րոպեին խփեց իռլանդական «Ուոթերֆորդի» կիսապաշտպան Զաքարի Էլբուզեդին։
Վերջնամասը Իռլանդիայի թիմն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացավ պահել հաղթական հաշիվը։ 76-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար հյուրերի կազմից հեռացվեց «Վեստ Բրոմվիչի» պաշտպան Դարա Օ՝Շին։ Տուգանային հրապարակի մոտ նշանակված տուգանային հարվածն արդյունավետ իրացնել Հայաստանի թիմին չհաջողվեց։
Հայաստանի հավաքականը առաջին խմբում 5 խաղից հետո վաստակել է 3 միավոր եւ 5-րդ տեղում է։ Իռլանդիան 6 խաղում վաստակած 13 միավորով առաջին տեղում է։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը արտագնա խաղում կմրցի Իտալիայի հավաքականի հետ:
Եվրո-2021, Մ-21, ընտրական մրցաշար, առաջին խումբ, 5-րդ տուր
Հայաստան - Իռլանդիա՝ 0։1
Զաքարի Էլբուզեդի, 63
Հեռացում՝ Դարա Օ՝Շի (Իռլանդիա)
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի