Լոս Անջելեսում փնտրում են հայ տաքսիստի սառնասիրտ մարդասպանին
Լոս Անջելեսից Facebook-ի հայ օգտատերերը սոցցանցում հայտարարություն են տարածել, որում հաղորդվում է մուսուլմանական հագուստով տղամարդու կողմից հայ տաքսիստի սպանության մասին:
Կասկածյալի լուսանկարով հայտարարությունն ուղղված է Լոս Անջելեսի բոլոր տաքսիստներին:
«Նոյեմբերի 15-ին ժամը 18:00-ին այս տղամարդը սառնասրտորեն սպանել է տաքսիստ Հովհաննես Փափազյանին: Օգնեք փնտրել նրան»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, կասկածյալին նկատած մարդկանց խնդրում են կապ հաստատել դետեկտիվ Ջեյսոն Շերմանի հետ՝ (818) 590-6478 հեռախոսահամարով: