Վրաստանի խորհրդարանի դիմաց ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել
Թբիլիսիի կենտրոնում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտակայքում ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել: Նրանք ավազով եւ շինարարական աղբով լի պարկերով փակել են Զուբալաշվիլի եղբայրների փողոցը, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
Ավելի քան 20 ընդդիմադիր կուսակցություններ այսօր Թբիլիսիի կենտրոնում մասշտաբային բողոքի ակցիա են անցկացնում՝ ի պատասխան սահմանադրական բարեփոխումների ձախողման: Ավելի վաղ նրանք հայտարարել են «խորհրդարանի լիարժեք պիկետավորման» սկզբի մասին եւ արգելափակել են խորհրդարանի բոլոր մուտքերը:
Խորհրդարանի մոտ ավազով եւ փայտով լի պարկերը տարել են ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներ պատգամավոր Գիգա Բոկերիան եւ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան: Նրանք պահանջում են, որպեսզի ոստիկանությունը թույլ տա այդ վայր բեռնատար մեքենայի մուտքը, սակայն իրավապահները մերժել են: ՆԳՆ աշխատակիցները բացատրել են, որ ցանկացած մասնավոր տրանսպորտ չի կարող գտնվել ակցիայի անցկացման վայրում՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
Թեթեւ լեզվակռվից հետո ընդդիմադիրներն ու նրանց աջակիցներն ինքնուրույն մեքենայից դուրս են բերել պարկերը: