ՄԱԿ-ը անհանգստացած է ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող սպաներին ներում շնորհելու Թրամփի որոշումից
Ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող երկու սպաներին ներում շնորհելու եւ երրորդի կոչումը վերականգնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը տագնապալի ազդանշան է, հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների ներկայացուցիչը՝ հավելելով, որ ինքը «շատ անհանգստացած է» այդ քայլից, հայտնում է Reuters-ը։
Սպիտակ տան անցյալ շաբաթ կայացրած որոշումը վերաբերում է այն սպաներին, որոնք մեղադրվում են Աֆղանստանում եւ Իրաքում իրականացված ռազմական հանցագործությունների մեջ, ներառյալ խաղաղ բնակիչների ենթադրյալ սպանությունները։ Թրամփն ավելի վաղ խոստովանել էր, որ ներումը հակասական կլինի, սակայն նշել էր, որ նրանք արդարացվել են , քանի որ նրանց հետ «անարդար» են վարվել։
Նրա խոսքերով, մայոր Մեթյու Գոլշտեյնի գործով քրեական գործի դադարեցումը «առավել տագնապահարույց է, քանի որ այն դադարեցնում է դատական գործընթացը»։ Գոլշտեյնին մեղադրել էին Աֆղանստանում 2010թ․ աֆղանցու սպանության մեջ։
Ներումների մեծ մասը շնորհվում է նրանց, ովքեր արդեն դատապարտվել են եւ պատիժ են կրել դաշնային իրավախախտումների համար։ Սակայն նախագահները ժամանակ առ ժամանակ ներում են շնորհում հանցագործությունների մեջ կասկածվող անձանց։