Ջրհեղեղ՝ Քենիայում․ զոհվել է 29 մարդ
Տեղատարափ անձրեւները Քենիայի արեւմուտքում հանգեցրել են ջրհեղեղների եւ սողանքների, որոնց զոհ է դարձել 29 մարդ, հայտնում է Associated Press-ը։
Նարկուլյան գյուղում՝ պոկոտ ցեղի բնակության շրջանում 12 մարդ մահացել է սողանքից, եւս 4-ը Պարուա գյուղում անհետ կորած են համարվում։
Ընդհանուր առմամբ, արեւելյան Աֆրիկայում ջրհեղեղների հետեւանքով ավելի քան միլիոն մարդ է տուժել։
Այժմ 4-6 շաբաթվա ընթացքում անձրեւներ են կանխատեսվում Սոմալիում, Հարավային Սուդանում եւ Քենիայում։