Եգիպտոսում 7 մարդ մահապատժի է դատապարտվել
Եգիպտոսում 7 մարդ մահապատժի է դատապարտվել հարձակումների մեղադրանքով, որի հետեւանքով 2016 թվականին 11 ոստիկան է զոհվել:
Կահիրեի քրեական դատարանը եւս 18 մարդու 10-15 տարեկան ազատազրկման է դատապարտել նույն մեղադրանքով:
Մեղադրանքները կապ ունեն Կահիրեում բազմաթիվ հարձակումների, այդ թվում Հելուանա արվարձանում միկրոավտոբուսում 8 ոստիկանի սպանության հետ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսմալական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հարձակումներին ի պատասխան Եգիպտոսի իշխանությունները ոստիկանության ներկայացուցիչներին եւ դատարաններին լայն լիազորություններ են տրամադրել: