Իրաքում հրդեհել են իրանական հյուպատոսությունը․ ԶԼՄ
Իրաքում հրդեհել են իրանական հյուպատոսությունը երկրի հարավում, հայտնում է AP-ը՝ հղում կատարելով իրաքյան ոստիկանությանը։
Աղբյուրի համաձայն, ցուցարարները հրդեհել են իրանական հյուպատոսության շենքը Նաջաֆ սուրբ քաղաքում, որտեղ ապրում է երկրի շիական կրոնական հեղինակությունը։ Հյուպատոսության աշխատակիցները գաղտնի ելքով լքել են շենքը եւ չեն տուժել։
Իրաքում կոռուպցիայի դեմ ցույցերը սկսվել են հոկտեմբերի 1-ից։ Անկարգությունների սկզբից առնվազն 350 մարդ է զոհվել։