Իտալական Թուրինում տարհանվել է ավելի քան 10 000 մարդ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների ռումբի պատճառով
Իտալիայի Թուրին քաղաքում տարհանվել է ավելի քան 10 000 մարդ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբի պատճառով, հաղորդում է BBC News-ը:
Քաղաքի բնակիչներին կարգադրել էին լքել Թուրինի պատմական թաղամասի վտանգավոր գոտին:
Բացի այդ, դեռեւս 50 000 մարդու խորհուրդ էր տվել կամ հեռանալ իրենց տներից, կամ դուրս չգալ քանի դեռ իրականցվում էր ռումբը վնասազերծելու գործողությունը:
Վտանգավոր գտածոն բրիտանական արտադրության 65 կգ քաշ ունեցող չպայթած ռումբն էր:
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ պայթուցիկը վնասազերծվել էր ավելի արագ, քան ենթադրվում էր, եւ կարճ ժամանակ անց թուրինցիները կարողացել էին տուն վերադառնալ: