Կրասնոդարում ադրբեջանցին 5-ամյա աղջկան բռնաբարելու եւ սպանելու համար դատարանի առջեւ կկանգնի
Կրասնոդարում Ադրբեջանի քաղաքացին Սոչիում իր զուգընկերուհու մանկահասակ աղջկան բռնաբարելու եւ սպանելու համար դատարանի առջեւ կկանգնի՝ հայտնում է «Վեստի»-ն։
Հետաքննության վարկածով, 2018թ․ մարտի 13-ին մեղադրյալը իր զուգընկերուհու 5-ամյա աղջկա հետ գտնվել է տանը։ Աղջկա մայրն այդ ժամանակ հիվանդանոցում է եղել։ Տղամարդն օգտվել է երեխայի անօգնական վիճակից եւ նրա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել։
«Դրանից հետո նա երեխային առնվազն երեք հարված է հասցրել կրծքավանդակի եւ որովայնի շրջանում, որից հետո գնացել է քնելու։ Առավոտյան տղամարդը հայտնաբերել է, որ աղջիկը կենդանության նշաններ չի ցուցաբերում, եւ նրա մարմինը պայուսակի մեջ դնելով՝ տարել է գետի ափ ու վրան քարեր լցրել։ Ընդ որում, մեղադրյալը հարեւաններին հայտնել է, թե աղջիկը կորել է եւ սկսել է ինքնուրույն որոնումների տպավորություն ստեղծել, իսկ հետո դադարել է կապի դուրս գալ։ Երեխայի անհետացման մասին հարեւանները հայտնել են իրավապահներին»,- ասվում է հաստատության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Կորած աղջկան որոնել են փրկարարները, ոստիկանության աշխատակիցները, կազակները եւ կամավորները, սակայն որոնումներն արդյունք չեն տվել։
Ավելի ուշ տղամարդը կալանավորվել է Ադլերի շրջանի հոսթելներից մեկում։ Մասնագետները պարզել են, որ աղջկա մահը վրա է հասել որովայնի բութ վնասվածքի հետեւանքով։
Հետաքննությունը բավարար ապացույցներ է հավաքել եւ գործն ուղարկել է Կրասնոդարի մարզային դատարան։