Տոկիոյի նոր ռեստորանը հաճախորդների ԴՆԹ-ն կօգտագործի ճաշացանկ կազմելու համար
2020 թ․ Տոկիոյում պատրաստվում են բացել ֆուտուրիստական սուշի-ռեստորան, որը կկոչվի Sushi Singularity։ Այնտեղ ընթրելու համար, բացի տեղ ամրագրելուց, հարկավոր կլինի այցելությունից երկու շաբաթ առաջ հանձնել թքի, կղանքի եւ մեզի նմուշ՝ հայտնում է Naked-Science-ը։
Աշխատելով առողջապահական ոլորտի երկու ընկերությունների հետ՝ Open Meals-ը կօգտագործի թեսթերի պատասխանները, որպեսզի յուրաքանչյուր հյուրի համար ստեղծի նրա առողջությանը համապատասխանող սնունդ։ Ռեստորանում այդ նմուշները կուսումնասիրեն, իսկ արդյունքների հիման վրա կորոշեն յուրաքանչյուր այցելուի յուրահատուկ պահանջները սննդի հարցում եւ կընտրեն կեսաչափական ցուցանիշներին համապատասխան սննդակարգ։
«Մի ընկերությունը կուսումնասիրի մեզի նմուշը, որպեսզի պարզի ձեր մարմնի սնունդը, իսկ մյուսը կստուգի աղիքային ֆլորան եւ կպարզի, թե որ մթերքները կբարելավեն աղիքների աշխատանքը»,- մեկնաբանել են Open Meals ստուդիայում։
Բավական չէ, որ յուրաքանչյուր սնունդ կլինի հիպերանձնավորված, այն նաեւ կսահմանվի հատուկ, ոչ ավանդական սարքվորումների միջոցով։