Այսօր՝ 20 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Չենք հանդուրժելու Արցախի անվտանգությանը և սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում. «Արդարություն»

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, իրավունքի ուժով իրենց վերապահված գործառույթներով, չի հանդուրժի որևէ երկրի կողմից Արցախի Հանրապետության անվտանգությանը և սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ ստորեւ. «Արցախի «Արդարություն» կուսակցությունը դատապարտում է ս.թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Փաշինյանի անունից Հովհաննես Իգիթյանի արտահայտած այն միտքը, թե վարչապետ Փաշինյանը դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափով Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներկայությանը:

Ադրբեջանա-ղարաբաղյան hակամարտության գոտում անժամկետ հրադադարի մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին, ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ներկայացուցիչները: Այսինքն, մինչև ԼՂ-ին բանակցային ձևաչափից դուրս մղելը, ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի որոշումն էր, որ բանակցային ձևաչափին պետք է մասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը:

Առ այսօր, ԼՂ բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ներգրավման Ադրբեջանի իշխանությունների ցանկությունը չի դառել իրականություն, սակայն ներկայումս Հայաստանի իշխանությունների այս դիրքորոշումը ճանապարհ է բացում Ադրբեջանի իշխանությունների այս նպատակի իրականացման համար:

Եթե բանակցային գործընթացը տեղի ունենա Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա դրանով ուղղակի հարվածի տակ կդրվի ինքնորոշված Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը և անվտանգությունը:

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, իրավունքի ուժով իրենց վերապահված գործառույթներով, չի հանդուրժի որևէ երկրի կողմից Արցախի Հանրապետության անվտանգությանը և սուբյեկտայնությանը վտանգող ցանկացած դրսևորում:

Միաժամանակ, Արցախի «Արդարություն» կուսակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք կնպաստեն Արցախի Հանրապետության կայացմանն ու հզորացմանը»։

ՀՀ և ՌԴ կառավարությունները համաձայնագիր կստորագրեն ԵՄ երկրները պատրաստ են աջակցել Կիևին՝ ԱՄՆ օգնության կրճատման դեպքում Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Հայտնի է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը Ինչը չհաջողվեց ընդդիմությանը, արեց Նիկոլը՝ խարխլեց ՆԳՆ-ի հիմքերը․ Սայաթ Շիրինյան Լույս է տեսել Սյունյաց երկիր խմբագրակազմի` «Մարզական Սյունիք, անցյալն ու ներկան» հերթական հատուկ համարը, որի ֆինանսական աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է Փաշինյանն արժեզրկում է բանակը և կամավորներին․ Ավետիք Քերոբյան Հայաստանի բնակչությանը միտումնավոր կերպով ավելի են աղքատացրել. Նաիրի Սարգսյան «Առողջ Եվրասիա» առողջապահական ծրագիրը ներկայացվեց MedMeet 2024-ին Ինձ համար ամենաարժեքավորը հայրենիքումս ստացած պարգևներն են ու իմ ժողովրդի սերը. Ռոզա Ծառուկյան Վթարի հետևանքների վերացման նպատակով այսօր ժամը 13:30-14:30 կդադարեցվի Ավան, Առինջ և Բագրեվանդ թաղամասերի էլեկտրամատակարարումը Աշխարհի երկրորդ ամենամեծ արևային էլեկտրակայանը միացված է ցանցին Վարչախմբի ապազգային քաղաքականության դեմ հետևողական պայքար է անհրաժեշտ․ «Հայաքվե» ԵՄ-ն զարմացած է Հայաստանի իշխանությունների պահվածքից Միրզոյանի մանր «ժուլիկությունը» Պաշտոնանկությունների հաջորդ փուլը կլինի երկու օրից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Նեյմարը շքեղ բնակարան է գնել․ այն ամենաթանկարժեքներից է Դուբայում Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով Սիմոնյանը Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ քննարկել է երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին «Ռուսաստան-Հայաստան» հասարակական երկրորդ ֆորումին ընդառաջ հանդիպեցի հայ և ռուս երիտասարդների հետ․ Մհեր Ավետիսյանը Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան ««Վիշապ»-ի նոր հավաքածուն մեր կայքում է»․ Սիրուշոն ներկայացնում է «Պրեգոմեշ»-ի նոր հավաքածուն (տեսանյութ) Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ Փաշինյանն իր շրջապատին զոհում է՝ իշխանությունը պահելու համար. Ավետիք Չալաբյան Բացահայտվել է 10կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության նոր դեպք․ կալանավորվել է 2 անձ (տեսանյութ) «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան Պուտինը կայցելի Հնդկաստան. Պեսկով Այսօր Գագիկ Ծառուկյանի մայրիկի` Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է «Միլանը» չի ծրագրում ուժեղացնել կազմը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ. Իբրահիմովիչ ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է Ի՞նչ պաշտոնում է նշանակվելու ներքին գործերի նախկին նախարարը Ucom-ի 5G ցանցը գործարկվել է 11 նոր քաղաքներում Առողջապահության նախարարությունը նոր ղեկավար կունենա Անդրանիկ Քոչարյանն իրեն հաղթող է զգում Թրամփը Փաշինյանին զգուշացրել է Իրանի հարցով Հայաստանի և Հայ ժողովրդի բնական ու անփոխարինելի դաշնակիցները ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը և Հայոց Ազգային Բանակն են․ Խաչիկ Ասրյան «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար