Ստամբուլի օդանավակայանում նոր սերնդի ռեկորդային քանակի թմրամիջոց են բռնագրավել
Ստամբուլի օդանավակայանի բեռնատար տերմինալում աշխատակիցները թմրամիջոցի ռեկորդային՝ 1,7 տոննա, խմբաքանակ են բռնագրավել, հայտնում է MIGnews-ը՝ հղում կատարելով TRT Haber-ին։
Հայտնում են, որ թմրամիջոցը նոր սերնդի նյութ է, որը կոչվում է կրատոմ։ Թուրքիայի ոստիկանությունն առաջին անգամ է բախվել դրա հետ, այն էլ միանգամից այդ քան մեծ չափերով։
Բեռը Ինդոնեզիայից տեղափոխվում էր ԱՄՆ, սակայն ճանապարհին հայտնաբերվել է հատուկ վարժեցրած շների ու վերցված նմուշների անալիզի օգնությամբ։