«Նապոլին» պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել «Արսենալի» կիսապաշտպանի համար
Իտալական «Նապոլին» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» եւ Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Տորեյրային, հաղորդում է Football Italia-ն։
«Նապոլին» պատրաստ է անգլիական ակումբին առաջարկել 30 միլիոն եվրո՝ տրանսֆերի համար կամ 3 միլիոն եվրո՝ կես տարվա վարձակալության եւ 27 միլիոն եվրո՝ հաջորդ ամռանը տրանսֆերը ձեռք բերելու առաջնահերթային իրավունքի համար։
23-ամյա Լուկաս Տորեյրան 2018թ․ ամռանն է իտալական «Սամպդորիայից» 30 միլիոն եվրոյով տեղափոխվել «Արսենալ»։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։