Ֆոնսեկա. «Ռոման» անթերի գործեց
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ֆիորենտինայի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը:
«Շատ գոհ եմ «Ռոմայի» խաղից: Կարելի է ասել, որ այս խաղում մենք անթերի գործեցինք: Ամեն ինչ ընթացավ ըստ ծրագրվածի:
Այս մրցաշրջանում մենք շատ լավ ֆուտբոլ ենք ցուցադրում և կարող ենք մրցել ցանկացած թիմի դեմ: Այժմ մտածում եմ առաջիկա հանդիպումների մասին և հուսով եմ, որ բոլոր խաղերում մեզ կհաջողվի հաղթանակ տանել»,- Ֆոնսեկայի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Հիշեցնենք, որ «Ռոման» «Ֆիորենտինայի» նկատմամբ հաղթանակ տարավ 4:1 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանից և փոխարինման դուրս եկավ խաղի 76-րդ րոպեին: