Հնդկաստանի վարչապետը արտակարգ նիստ է հրավիրել երկրում բողոքի ալիքի պատճառով
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կառավարության արտակարգ նիստ է հրավիրել երկրում սկսված բողոքի ալիքի պատճառով,գրում է Business Standard-ը:
Մոդին արտակարգ նիստ է հրավիրել, որի նպատակն է գնահատել իրավիճակը, որը ստեղծվել է բողոքի ակցիաների շուրջ: Հայտնի է, որ բողոքի ակցիաների ընթացքում 14 քաղաքացի է զոհվել:
Հիշեցնենք, որ նոր օրենքի համաձայն՝ ոչ մուսուլման քաղաքացիներին, որոնք ապրում են հիմնականում մուսուլմաններով բնակեցված երրորդ երկրներում, Հնդկաստանի քաղաքացիության իրավունք է տրվում կրոնական հիմքով հետապնդման դեպքում:
Խոսքը Պակիստանի, Աֆղանստանի եւ Բանգլադեշի քաղաքացիների մասին է:
Այդ կապակցությամբ հազարավոր մարդիկ հավաքվել են Նյու Դելիում Ջամա-մասջիդ մզկիթի մոտ: Նրանք հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում՝ իշխանություններին մեղադրելով մուսուլմանների մարգինալացման մեջ: