2020-ին երեւանիցների համար շատ մեծ փոփոխություններ են լինելու. առաջնահերթությունը տրանսպորտն է. Մարության
Կարծում եմ՝ տոները պետք է անցնեն, հետո ժողովուրդը գնահատի, թե որքանով էին արդարացված Ամանորի ծախսերը, ես չէ, որ պետք է գնահատեմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Դիտարկմանը, որ շատ մարդիկ ասում են, որ ավելի լավ էր այդ միջոցներով կարելի էր վերելակները փոխել, քաղաքապետն արձագանքեց. «Մեկը մյուսի հետ կապ չունի: Նա էլ ենք անում, նա էլ ենք անում: Եթե մի բան անում ես, չի նշանակում, որ մյուսը չես անում: Պետք է բոլորն էլ արվի: Զուգահեռ աշխատռանքներ անելու մեջ է գաղտնիքը, ոչ թե կենտրոնանալ մի բանի վրա՝ մոռանալով մյուսը»:
Հարցին, երբ երեւանցիները կտեսնեն նոր ավտոբուսներ քաղաքում, Մարությանը պատասխանեց. «Դե ասել ենք, որ ծրագրի իրականացումը 2-4 տարի կտեւի»: